Ֆալկաոն և Վալդեսը ժամանել են Մոնակո` բուժզննում անցնելու
Սպորտ
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն և «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը մոտ են «Մոնակո» տեղափոխվելուն:
Ֆուտբոլիստները երկուշաբթիի գիշերը ժամանել են Մոնակո, որտեղ այսօր բուժզննում կանցնեն. տեղեկացնում է Agence France Presse-ը:
Նշենք, որ Վալդեսի գործակալը հերքում է, որ դարպասապահը գտնվում է Մոնակոյում:
Ֆուտբոլիստների տրանսֆերը «Մոնակոյին» կարժենա 70 մլն, որից 60-ը Ֆալկաոյի տրանսֆերի համար է նախատեսված, 10-ը՝ Վալդեսի:
Նշենք, որ այս ակումբ վերջերս տեղափոխվեց նաև Ժոաու Մոուտինյուն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում