Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի հատվածում բախվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-ն Սանկտ Պետերբուրգի երաժիշտը 5,5 տարվա ազատազրկման է դատապարտվել Չեռնիգովի թատրոնի ռմբակոծության մասին գրառման համար Հայաստանը սփյուռքին կարող է առաջարկել միայն մի բան․ Փաշինյան ՍԴ փոխնախագահ չեմ աշխատի, փաստվեցին իրողությունները, ընտրության ելքը անկանխատեսելի չէր․ Շաթիրյան ԱՄՆ-ն պատերազմի պայմաններում գաղտնի քննարկել է իրանցիներին հայրենիք արտաքսելու հարցը Փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66»-ի մեքենայի վարորդը չենթարկվելով «կանգառ» ազդանշանին՝ դիմել է փախուստի Արյունալի հարձակումներ Թուրքիայում․ 8 զոհ, կասկածյալը՝ փախուստի մեջ Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ինչո՞ւ ենք ընթրիքից հետո կրկին բացում սառնարանը․ գիտնականները բացատրել են պատճառները ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները կարող են սակագնի վրա բացասական ազդեցություն ունենալ. Մեսրոպյան (տեսանյութ) Իսպանիայում հրդեհից զոհված 9 բրիտանացու հարազատները պահանջում են հետաքննել ողբերգությունը Խաչատրյանը՝ Մեսրոպյանին․ Որքա՞ն է կազմում արևային էլեկտրակայանների միջին եկամտաբերությունը 

Մենք գիտենք լինելու ու հաղթելու բանաձևը. Սերժ Սարգսյան

Հայաստան

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ.

«Վեհափա՛ռ Տեր,

Պարոնա՛յք գեներալներ, սպաներ, զինվորներ,

Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ:

95 տարի առաջ Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում և մանավանդ այստեղ՝ Սարդարապատում մենք ճակատագրական քննություն էինք հանձնում: Հանձնում էինք ազգովին՝ մեծով ու փոքրով, հոգևորականով ու զինվորականով, դաշնակցականով ու կոմունիստով, պաշտոնյայով ու շինականով: Բոլորո՛վ: Պատմական Հայաստանի գոնե մի փոքր մասի գոյության համար կռվում էր հայրենաբնակ հայության վերջին հատվածը: Այստեղ մենք դիմագրավեցինք և հետ շպրտեցինք թշնամուն, որի ռասիզմի և հակահայ ծրագրերի մասին աշխարհում ոչ ոք այլևս չուներ ո՛չ պատրանքներ և ո՛չ էլ կասկածներ: Այստեղ Արևելյան Հայաստանի հայությունը փրկվեց վերահաս աղետից: Օսմանյան Թուրքիայում սկիզբ առած Մեծ եղեռնը, որ հետևողականորեն շարունակվում էր ու տարածվում, կասեցվեց այստեղ՝ շնորհիվ մեր միասնական ոգու:

Եթե շատ ազգերի համար անկախության հռչակումը քաղաքական ակտ էր և նույնիսկ՝ հանդիսավոր արարողություն, ապա մեզ համար այն ծանր երկունք էր: Մենք նույնիսկ չգիտեինք, որ մայիսյան հերոսամարտերից մեկ-երկու օր անց անկախություն ենք հռչակելու: Հայաստանի պետականությունը մենք կերտում էինք ուղղակի կռվի դաշտում՝ մեծագույն զոհողությունների ու կորուստների գնով: Արյամբ ու հավատով, իրար թիկունք պահելով ու առաջ նայելով: Միասին:

1918 թվականի մայիսի 28-ը արձանագրումն է մեր ֆիզիկական փրկության և քաղաքական վերածննդի: Արձանագրումն է մեր ժողովրդի արիության ու բազկի ուժի, ինչը հետագայում փառահեղորեն դրսևորվեց նաև Մեծ հայրենականի ճակատներում ու Արցախյան գոյամարտում: Եվ այսօր այստեղ՝ Սարդարապատում կանգնած հայ զինվորի խրոխտ քայլերթն ու հաղթական ոգին լավագույն ապացույցն են այն բանի, որ մենք գիտենք լինելու ու հաղթելու բանաձևը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչո՞ւ ենք մենք այստեղ հուշարձան կանգնեցրել և ինչո՞ւ ենք պարբերաբար գալիս այստեղ: Սևակն ասում էր. «Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից»: Մենք կարիք ունենք հիշելու և հիշեցնելու, երիտասարդ սերունդներին նաև փոխանցելու կարևոր պատգամներ, որ մեզ թողել են Մայիսի 28-ը նախապատրաստողներն ու կերտողները:

Եղե՛ք միասնական:
Եղեք՛ պետականորեն կազմակերպված:
Ապավինե՛ք սեփական ուժերին:

Այս պարագայում մենք ի զորու ենք ոչ միայն վերականգնել դարերով ընդմիջված պետականությունն ու անկախությունը, այլև այդ պետությունը տանել դեպի լուրջ բարձունքներ: Դրանց մեկնարկը տրվել է այստեղ, և այսօր մենք այստեղ կանգնած ենք բաց ճակատով՝ որպես ազատ ու անկախ երկրի հպարտ քաղաքացիներ, որպես հերոս պապերի ժառանգորդներ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս փառահեղ տոնի կապակցությամբ: Մեր ժողովրդին մաղթում եմ երջանկություն և հաջողություններ, իսկ մեր երկրին՝ խաղաղություն և վերելք:

Փա՛ռք մայիսյան հերոսամարտը կերտած հայ ժողովրդին:

Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը:

Փա՛ռք Հայաստանի Հանրապետության զինված ուժերին:

Ուռա՜»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի հատվածում բախվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նՍանկտ Պետերբուրգի երաժիշտը 5,5 տարվա ազատազրկման է դատապարտվել Չեռնիգովի թատրոնի ռմբակոծության մասին գրառման համարՀայաստանը սփյուռքին կարող է առաջարկել միայն մի բան․ Փաշինյան ՍԴ փոխնախագահ չեմ աշխատի, փաստվեցին իրողությունները, ընտրության ելքը անկանխատեսելի չէր․ Շաթիրյան ԱՄՆ-ն պատերազմի պայմաններում գաղտնի քննարկել է իրանցիներին հայրենիք արտաքսելու հարցըՓայտանյութով բեռնված «ԳԱԶ-66»-ի մեքենայի վարորդը չենթարկվելով «կանգառ» ազդանշանին՝ դիմել է փախուստիԱրյունալի հարձակումներ Թուրքիայում․ 8 զոհ, կասկածյալը՝ փախուստի մեջԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ինչո՞ւ ենք ընթրիքից հետո կրկին բացում սառնարանը․ գիտնականները բացատրել են պատճառներըՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները կարող են սակագնի վրա բացասական ազդեցություն ունենալ. Մեսրոպյան (տեսանյութ) Իսպանիայում հրդեհից զոհված 9 բրիտանացու հարազատները պահանջում են հետաքննել ողբերգությունը Խաչատրյանը՝ Մեսրոպյանին․ Որքա՞ն է կազմում արևային էլեկտրակայանների միջին եկամտաբերությունըԹեհրանը պնդում է, որ Իրանի հրթիռները կհասնեն Եվրոպա՝ ի պատասխան ԱՄՆ-ի հարձակմանԱրհեստական բանականության բումը բախվում է հանրային դիմադրության․ ինչ ցույց տվեցին ԱՄՆ ընտրություններըՀայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ GallupՌասել Բրենդի փառքի անկումը․ բեմից ու հեռուստատեսությունից՝ բռնաբարության համար մեղադրյալի աթոռՏեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով, սպասվում է նաև բուք․ ինչ եղանակ կլինի ՀՀԿ–ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի Մասիսի ընտրություններին. թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է Թրամփը ԱՄՆ միջանկյալ ընտրություններն անվանել է «կեղծված»«Տապակա» ռեստորանի մոտ կայանելու պատճառով վիճաբանություն է եղել, պայքարում են աշխատակցի կյանքի համարՖրանսիայում ավտոբուսի վթարի վայր ուղղաթիռ է ուղարկվել՝ ծանր վիրավորներին տեղափոխելու համարԹրամփը փորձում է ապագա նախագահներին զրկել Օվալաձև աշխատասենյակի կառուցվածքը փոխելու հնարավորությունիցԷրդողանը՝ Ադրբեջանում, Պուտինը՝ իրանցի պաշտոնյայի հետ. պարտքի աճ, թանկացումներ, ՀՀ-ն ու ՀԱՊԿ-ը (տեսանյութ) Fox. ԱՄՆ-ը կարող է նոր գործողություն սկսել Իրանի դեմ նոյեմբերի 9-ինԵվրոպայում շուրջ 25 չվերթի ուղղություն է փոխվել ռումբի մասին կեղծ ահազանգերի պատճառովԿինը գործատուի գումարներով գնել է Rolex ժամացույցներ, Louis Vuitton-ի պայուսակներ և շքեղ առանձնատունՎթար․ որոշ ժամանակ գազ չի լինելու Եվրոպական մշակութային բացառիկ նմուշը՝ Նեբրայի երկնային սկավառակը, ներկայացվել է Պատմության թանգարանում Տիգրանաշենն ու Արծվաշենը մի քիչ աջ ու ձախ տանելով՝ հնարավո՞ր է տեղափոխել․ հարց՝ ԹովմասյանինՌԴ և Ուկրաինայի ներկայացուցիչները Սպիտակ տանը մասնակցել են հրադադարի վերաբերյալ եռակողմ ասուլիսիՌուսաստանի սպառնալիքի և հիբրիդային ռիսկերի պատճառով Շվեդիան երկարաձգել է սահմանային վերահսկողությունըՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել. նրան և մոպեդը գտել են (տեսանյութ) Կալլաս․ ԵՄ որոշ երկրներ դեմ են Թուրքիայի հետ հարաբերությունների խորացմանըՊուտինը հայտարարել է ֆինանսական կասկածելի գործարքների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտության մասինՌուսաստանը հայտնել է Սև ծովում ուկրաինական բեռներ տեղափոխող նավին հարվածելու մասինԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերը Թրամփն ու Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ուղիներըՖրանսիայում հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575 հազար մարդ Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղելԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 6-ին ԱՄՆ դեմոկրատները ձգտում են վերացնել Կանադայի նկատմամբ մաքսատուրքերըՄասկը արձագանքել է Զելենսկու՝ Starlink-ի հետ կապված հայտարարություններինՌյուտեն կոչ է արել Եվրոպային զգոն մնալ Ռուսաստանի նկատմամբ նաև պատերազմից հետոԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանԱԺ-ում քննարկման ժամանակ իրավիճակը լարվեց (տեսանյութ) Բաղդադում էլ շատ խուրմա կա, հետո՞. Խաչատրյանը՝ Պապոյանին (տեսանյութ) ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող հողատարածքի և շինության նկատմամբ Կան ընկերություններ, որոնք չեն ցանկանում տեղից շարժվել, և նրանց այլևս հնարավոր չէ օգնել․Պապոյանը՝ կաթնամթերքի շուկայի խնդիրների մասինՄահացել է Դիարբեքիրի հայերի խորհդանիշ Արմեն Դեմիրջյանը Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի վերանայի իր միջուկային ծրագրի առաջարկները առանց ԱՄՆ-ի համաձայնության
Ամենադիտված