Պետք չէ բացատրել ինձ, ես գիտեմ` ով է Մոուրինյուն. Դավիդ Լուիս
Սպորտ
Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը մեկնաբանել է Ժոզե Մոուրինյուի` «Չելսի» վերադառնալու հնարավոր տարբերակը. տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Լավ կլինի, եթե Մոուրինյուն վերադառնա «Չելսի», նա մեծագույն մարզիչ է: Նա աշխարհում շատ հայտնի է, քանի որ մեծ աշխատանք է կատարում, յուրաքանչյուրը կցանկանար աշխատել նրա հետ: Թիմակիցներիս պետք չէ բացատրել ինձ, թե ով է նա: Ես ֆուտբոլից հասկանում եմ և Մոուրինյուի մասին շատ բաներ գիտեմ»,-նշել է Լուիսը:
Հիշեցնենք, որ Մոուրինյուի գլխավորությամբ «Չելսին» երկու անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունում և մեկ անգամ՝ Անգլիայի գավաթի խաղարկությունում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում