Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը` տարվա լավագույն ֆուտբոլիստների շարքում
Սպորտ
championat.com կայքը հրապարակել է Ռուսաստանի առաջնության 30-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստների անունները: Լասվագույնն է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և «Կուբանի» խաղացող Արաս Օզբիլիսը՝ 6,78 միավորով: «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը լավագույն ֆուտբոլիստների շարքում 6,67 միավորով չորրորդն է, սակայն հայ ֆուտբոլիստը նույնքան միավորով ճանաչվել է տուրի լավագույն հարձակվող:
Նշենք, որ կայքը լրագրողների հետ համատեղ ամփոփել է նաև տարին: Տարվա կտրվածքով` լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Անժիի» ֆուտբլիստ Սամուել Էտոն: Յուրա Մովսիսյանը 4-րդն է, իսկ Արաս Օզբիլիսը՝ 14-րդը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում