Հայ ազգին չեն կարող ոչնչացնել
Հայաստան
Սիրելի հայրենակիցներ «Քաղաքացիական զարթոնք» ՀԿ-ն շնորհավորում է բոլորիս մայիսյան հաղթանակների և հատկապես մայիսի 28-ի՝ Առաջին Հանրապետության անկախության հռչակման օրվա կապակցությամբ:
1918 թվականի մայիսի 22-ից 28-ը Սարդարապատի հերոսամարտում մեր նախնիները թշնամուն և ողջ աշխարհին ապացուցեցին, որ հայ ազգը ապրելու է հարատև, որ հայ ազգին չեն կարող ոչնչացնել: Այս ոգով էլ տոգորված մայիսի 28-ին Հայաստանը հռչակվեց անկախ պետություն:
Կարևորելով նման հաղթանակները մենք պետք է ոգեկոչենք հերոս հայորդիներին և իրենց օրինակով դաստիարակենք սերունդներին: Սարդարապատի հերոսամարտը բեկում մտցրեց Հայոց պատմության մեջ և սկիզբ դրեց վերելքների:
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլորիս և մաղթում խաղաղություն:
«Քաղաքացիական զարթոնք» Հասարակական կազմակերպություն


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից