Վթարի վայրում փորձում էին փոխել ԱՊՊԱ-ի խմած վարորդին
Արտակարգ Պատահար
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ մայիսի 28-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 03:30-ի սահմաններում Պուշկին-Կողբացի փողոցների խաչմերուկում Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Էդգար Ռշտունին, վարելով Samand մակնիշի 391 ՈՍ 02 համարանիշի ավտոմեքենան, բախվել է Mercedes մակնիշի 22 ՕՍ 012 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով Samand-ի վարորդ Է. Ռշտունին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 3-րդ կլինիկական հիվանդանոց:
Վթարի վայրից Mercedes-ի վարորդը դիմել է փախուստի, իսկ Samand-ի վարորդը աշխատում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդում:
Ձեռնարկված օպերատիվ աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Mercedes-ը վարել է Երևան քաղաքի Զաքարյա Սարկավագի փողոցի բնակիչ, 25-ամյա Նորայր Սուքիասյանը, ով աշխատում է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում՝ որպես բաժնի պետ: Նա և Samand-ի վարորդը ենթարկվել են բժշկական փորձաքննության, պարզվել է, որ ԱՊՊԱ-ի աշխատակիցը եղել է ոչ սթափ վիճակում: Ի դեպ՝ վթարի վայրում նա որպես վարորդ փորձել է ներկայացնել իր եղբորը, սակայն ոստիկանները կարողացել են հայտնաբերել, որ դա իրականությանը չի համապատասխանում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան