Հասկանում եմ, որ Նեյմարը հիանալի է, սակայն չմոռանանք Իբրահիմովիչին. Կրոյֆ
Սպորտ
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆը անդրադարձել է Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարի ձեռբերմանը և նշել, որ դա մեծ ռիսկի հետ է կապված` հիշելով Զլատան Իբրահիմովիչի օրինակը:
«Ես կարող եմ պատկերացնել, որ Նեյմարը հիանալի ֆուտբոլիստ է, սակայն կարևորը թիմ ստեղծելն է: Սա իր հերթին չի նշանակում միայն ֆուտբոլիստների ձեռքբերում: Ուշադրություն դարձրե՛ք Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակիցներին. «Բավարիայի» և «Բորուսիայի» թիկունքում կանգնած չեն ո՛չ ռուսներ և ո՛չ էլ արաբներ: Իր ժամանակին «Բարսելոնան» արդեն սխալ գործել էր` Իբրահիմովիչին ձեռքբերելով, իսկ քավության նոխազ էր դարձել Լապորտան»,-Կրոյֆի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում