Չգիտեմ՝ ով կլինի «Ռեալում», բայց Զիդանը կլինի նախագծի առանցքում. Պերես
Սպորտ
«Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն իսպանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նշել է, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանին կընդգրկի ակումբի հիմնական կառուցվածքում՝ անկախ այն բանից, թե ով կլինի թիմի գլխավոր մարզիչը:
«Ես չգիտեմ՝ ով կլինի «Ռեալի» գլխավոր մարզիչը, սակայն ցանկանում եմ, որ Զիդանը լինի նախագծի առանցքում: Հուսով եմ մի գեղեցիկ օր նա կդառնա գլխավոր մարզիչ: Իսկ հիմա դեռ վերլուծում ենք, թե որ մարզչի հետ թիմն ավելի լավը կդառնա»,-նշել է Պերեսը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում