Վրաստանի նախկին նախագահ Շևարդնաձեն պահանջում է հրապարակավ դատի տալ Սաակաշվիլիին
Վրաստան
Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն կոչ է արել դատի տալ գործող նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին: Շևարդնաձեն «Ասավալ-դասավալի» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ քննադատել է վրացական զինվորներին Աֆղանստան ուղարկելու Սաակաշվիլիի որոշումը: Նա իր տարակարծությունն է հայտնել այդ հարցի կապակցությամբ, թե ինչու են վրացական զորքերը մինչև հիմա գտնվում Աֆղանստանում այն դեպքում, երբ «ՆԱՏՕ-ի անդամ երկրներն արդեն դուրս են բերում իրենց զինվորներին Աֆղանստանից»: Շևարդնաձեն պահանջել է անկախ հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի Աֆղանստանում վրացական զինվորականության ներկայության անհրաժեշտության հարցը:
Նախկին նախագահը շատ էմոցիոնալ է մեկնաբանել Թբիլիսիում մայիսի 17-ին սեռական փոքրամասնությունների պաշտպանությանն ուղղված ցույցի փորձը: «Այս բոլոր տարիներին Սաակաշվիլին նպատակաուղղված պայքարել է վրացերեն լեզվի, ուղղափառության և առհասարակ ամեն ավանդական և ազգային դրսևորումների դեմ»,-վրդովվել է Շևարդնաձեն` պահանջելով հրապարակայնորեն դատել Սաակաշվիլիին և նրա կուսակցությանը:
Ինչպես գրում է ռուսական «Коммерсантъ» թերթը` վկայակոչելով վրաց քաղաքական գործիչների շրջանում անցկացված հարցումները, Վրաստանում գործիչները, սակայն, կարծում են, որ եթե խոսքը գնում է արդարադատության մասին, ապա չէր խանգարի այն սկսել հենց Շևարդնաձեից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան