Շնորհակալություն Պիզելիին. «Կուբանի» մարզական տնօրեն
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելիի՝ «Կրասնոդար» տեղափոխությանն է անդրադարձել «Կուբանի» մարզական տնօրեն Սերգեյ Դորոնչենկոն:
«Ընթացիկ մրցաշրջանում Պիզելին «Կուբանի» կազմում այնքան էլ շատ խաղային ժամանակ չունեցավ, այդ պատճառով էլ ֆուտբոլիստի՝ թիմը լքելու ցանկությունը հասկանալի էր և արժանի հարգանքի: Շնորհակալություն ենք հայտնում նրան՝ «Կուբանում» անցկացրած ժամանակահատվածի և թիմի զարգացման մեջ իր ներդրումն ունենալու համար. մենք չխոչընդոտեցինք նրա հեռանալուն: Շնորհակալություն ենք հայտնում Մարկոսին համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթում նոր ակումբի կազմում»,- Դորոնչենկոյի խոսքերը մեջբերում է «Կուբանի» պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում