Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. «Opel»-ները բախվել են իրար. կա 2 զոհ, 8 վիրավոր
Արտակարգ Պատահար
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. «Opel»-ները բախվել են իրար. կա երկու զոհ, ութ վիրավոր (Լրացված)28.05.2013 18:37 0 1215 դիտում
Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում Երևան-Տաշիր ավտոճանապարհի 168-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» մակնիշի 23 DD 414 և «Opel Vectra» մակնիշի 08 ՏՏ 864 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով մահացել է երկու հոգի. մեկ հոգի՝ տեղում, մեկ հոգի էլ՝ հիվանդանոցում, իսկ 8 հոգի, որոնցից 5-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն:
Վթարի վայր է ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի, նույն վաշտի հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ:
Տեղում են նաև Ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Տաշիրի ոստիկանապետ Մոսի Մարգարյանի գլխավորությամբ:
Արդեն ժամանել են Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Տաշիրի քննչական բաժանմունքի քննչական խումբը՝ քննիչ Կամո Գրիգորյանի գլխավորությամբ:
Վ. Նարգիզյանի հանձնարարականով՝ վթարի վայր են ժամանում նաև ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության Լոռու մարզի հրշեջ-փրկարարական վարչության և Տավուշի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները, քանի որ կա վտանգ, որ հնարավոր է՝ ավտոմեքենաներից գազի կամ դիզ. վառելիքի արտահոսք առաջանա:
Ոստիկանությունը պարզում է վարորդների, մահացածի և վիրավոր անձանց ինքնությունը:
20:00
Ֆոտոլրագրողը հայտնեց, որ հիվանդանոցում մահացավ նաև 7-ամյա տղա երեխան, և վիրավորների մեջ է նաև հղի կին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան