«Բանակում» սերիալից Սուսիկ. Երբեք ինքնասպանություն չէի գործի
Այլ
SLAQ.am-ը շարունակում է բլից հարցազրույցներ անցկացնել հանրահայտ դեմքերի հետ: Այս անգամ մեր զրուցակիցն է սիրված դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը:
-Երկու բառով բնութագրեք ձեզ:
Անկեղծ, անմիջական:
-Եթե ոչ հաղորդավարուհի, ապա ի՞նչ:
Երգչուհի կամ բանաստեղծ: Ամեն դեպքում արվեստի հետ պետք է կապ ունենայի անկասկած:
-Ու՞մ հետ եք խոսում Ձեր պրոբլեմների մասին:
Ամուսնուս:
-Խենթություններ կանե՞ք: (եթե այո ապա ում համար կամ ինչի):
Այո անում եմ, ամուսնուս, երեխաներիս և հարազատներիս համար սիրում եմ ժպիտ առաջացնել և ուրախացնել հարազատնեիրս:
-30 տարի անց, ինչպիսին եք լինելու: Ձեր պատկերացումները:
Ներքինս դժվար թե փոխվի, արտաքինից բնականաբար մեծահասակ ու ընտանիքիս հետ' թոռնիկներով շրջապատված:
- Մենակ մնում ե՞ք դուք ձեր հետ:
Այո սիրում եմ, երբեմն ժամանակ առ ժամանակ մենակ մնալ մտածել ու խորհել ինքս ինձ հետ, երգեր գրել, կիթառ նվագել:
-Անպատասխան հարցեր ունե՞ք: Ում են ուղղված:
Ոչ, չունեմ, երբ ինչ որ բան հարցական է մնում ինձ համար պարզում եմ, չնայած մի բանաստեղծություն ունեմ գրած այս թեմայի շուրջ.
Հարցականը այցի եկավ ու զարմանքով հարցրեց,
Թե ինչու է իմ ուղեղում' 2 անգամ 2-ը 6,
Թե ինչու եմ թարս ու շիտակ այս ու այն կողմ ես գլորվում,
Երբ ամեն բան պարզ է հստակ, հարցականն է միշտ հաղթում,
Ինչու, ինչպես, երբ կամ որտեղ, մենք չգիտենք հիրավի,
Թե ինչու է հարցականը մեր մտքերում աշխարհ գալիս,
Որ ունենանք մի նպատակ, լուծել մի մեծ հավասարում
Որ անվերջ է ու դատարկ:
-Ինչի՞ համար կզղջայիք:
Չեմ զղջում ոչ մի բանի համար, ինչ տեղի է ունենում կամ կատարվում մեզ հետ, ուրեմն բարի էլ դա է… Լավատես եմ…
-Ի՞նչ չէիք անի երբեք:
Երբեք չէի դավաճանի… և ինքնասպանություն չէի գործի… իսկ ընդհանրապես մնացած հարցերում երբեք մի ասա երբեք:
-Ինչի՞ եք ընդունակ զայրացած ժամանակ:
Զայրացած ժամանակ սովորաբար հուզվում եմ, չեմ կարողանում զսպել էմոցիաներս:
-Այն մարդը ումից վախենում և ամաչում եք:
Ինքս ինձնից:
-Եթե ունենայիք հնարավորություն:
Հնարավորություն միշտ էլ տրվում է, կարևորը հասկանաս քեզ տրված հնարավորությունը, պահը և ճիշտ օգտագործես այն:
-Եթե նորից ծնվեիք ինչպես կապրեիք:
Նույն կերպ, ուղղակի ավելի քիչ կքնեի, որովհետև ժամանակը ոսկի է և պետք է վայելել ամեն պահը քանի կարող ես, կյանքը կարճ է:
- Ամա՞ռ, թե՞ ձմեռ:
Յուրաքանչյուր եղանակ գեղեցիկ է, յուրովի եթե հաշվի առնենք, որ ամուսնուս հանդիպել եմ առմանը, ապա' ամառ:
- Ֆիլմերի ո՞ր ժանրն եք նախընտրում:
Ռոմանտիկ մելոդրամմա:
- Սիրելի ուտեստը...
Տապակած կարտոֆիլ, կարծում եմ չկա այդպիսի մարդ, որ չսիրի:
-Վաղը աշխարհի վերջ է, ի՞նչ կանեք:
Ամբողջ օրս կվայելեմ սիրելի մարդկանց հետ… ինչ լինում է, թող որ լինի միանգամից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան