Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Մեկ ամսում Ծառուկյանին հաջողվեց անհնարինը

Վերլուծական

Մեկ ամիս առաջ՝ ապրիլի 24-ին, ԲՀԿ առաջնորդը՝ Եղեռնի հուշահամալիր այցելելիս, ենթարկվեց աննախադեպ նվաստացման. վերջինիս արգելեցին վերադառնալ իր համար սովորական VIP ճանապարհով, որով մշտապես անցնում են Անվտանգության խորհրդի անդամները: Չանցած մեկ ամիս՝ Ծառուկյանին հաջողվեց ոչ միայն ուղղակի դուրս գալ նվաստացած կարգավիճակից, ռեաբիլիտացվել, այլև ավելին՝ ՀՀ նախագահի հետ Սարդարապատում ռազմական շքերթ ընդունել հենց պատվո հարթակից: Առաջին հանրապետությանը ծնունդ տված ՀՅԴ-ն, ընդհանրապես ոչ իշխանական որևէ ուժ ներկա չէր, մինչդեռ այլընտրանք հռչակված ԲՀԿ-ն և իր ղեկավարն ընդունելության են արժանանում ամենաբարձր մակարդակով:

Ի՞նչը ստիպեց իշխանություններին վերանայել իրենց վերաբերմունքը՝ քաղաքական «իզգոյ» դառնալու ճանապարհ բռնած ԲՀԿ ղեկավարի հանդեպ: Ի՞նչ կարող էր կատարվել մեկ ամսում՝ նման կայծակնային փոփոխությունների նախապայման դառնալու համար:

1. Մայիսի 14-ին Աբովյան քաղաքում Ծառուկյան Գագիկը եկեղեցու օծման արարողության անվան տակ աննախադեպ օպերացիա է կազմակերպում՝ նույն տանիքի ներքո հավաքելով Հայաստանի առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին, քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներին, հոգևոր և մշակույթի գործիչներին (Լևոն Տեր-Պետրոսյանն անձնապես թեև ներկա չէր, սակայն տիկնոջ՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի ներկայությունն այս առումով ավելի քան բավարար էր՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլոր առաջին տիկինների մեջ նա առանձնանում է՝ իր հրեական ծագման և մոդերատորի կարգավիճակի շնորհիվ)՝ մի բան, որ մինչ օրս չէր հաջողվել և ոչ մեկի:

2. Արմավիրի մարզում պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվում: Աննախադեպ կարկուտը «քանդում է» գյուղացիների տները: Բերքի 100 տոկոսանոց ոչնչացումը ոտքի է հանում գյուղացիությանը: Կատաղած, իշխանություններից ոչ մի հույս չունեցող, ոչ մի լավ բան չտեսած գյուղացիները փակում են Արմավիր-Երևան ճանապարհը և պահանջում փոխհատուցել կրած վնասը: Իշխանական ներկայացուցիչներից և ոչ մեկն այդ օրերին ռիսկ չի անում գնալ և հանդիպել արմավիրցիների հետ: Փոխարենը՝ Արմավիր է շտապում ԲՀԿ առաջնորդը, որին զարմանալիորեն հենց հասարակ ժողովուրդը սիրում է և ընդունում, ըստ երևույթին, վերջինիս մեջ տեսնելով իր նման մեկին, ով կարողացել է բարձրանալ, հավասարվել իշխանավորներին, բայց որին, էլի զարմանալիորեն, չեն դնում իշխանավորների հետ նույն հարթության վրա և առանձնացնում են որպես իրենցը, իրենց դարդ ու ցավը հասկացողը: Ծառուկյանը հանդիպում է հասարակ գյուղացիների հետ, հայտարարում, որ կօգնի և ամեն ինչ կանի, որ իշխանություններն էլ օգնեն: Միայն դրանից հետո է հնարավոր դառնում փոքր-ինչ մեղմել գյուղացիների զայրույթը, վերջիններիս հետ մտնել բանակցությունների մեջ, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը համարձակվում է Արմավիր գնալ մի քանի օր հետո միայն, այն էլ՝ վարչապետն էլի խուսափում է շարքային գյուղացիների հետ հանդիպումներից՝ շփումներ ունենալով բացառապես գյուղապետերի մակարդակով:

3. Կառավարությունն Ազգային ժողով է բերում 2013-2017թթ. ծրագիրը: Սա մի փաստաթուղթ է, որի ընդունում-չընդունումից կախված է նաև կառավարության լինել-չլինելը: Ճիշտ է, վարչապետին նշանակել էր հանրապետության նախագահը, սակայն ասել, թե նշանակումով կարելի էր ամեն ինչ ավարտված համարել, սխալ կլինի: Ազգային ժողովում Տիգրան Սարգսյանին պաշտպանում է բացառապես Հանրապետական կուսակցությունը: Ճիշտ է, ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմում և այդ առումով, խորհրդարանն ընդամենը դակողի կարգավիճակ ունի, սակայն իրական ժողովրդավարության պայմաններում, եթե ոչ իշխանական ուժերը թեկուզև այս փուլում կարողանային միավորել իրենց պայքարն ընդդեմ ոչինչ չանող կառավարության և նրա ղեկավարի ու պետության ամենաբարձր ամբիոնից բարձրաձայնեին այդ կառավարության թույլ տված հանցագործությունների մասին, չէր կարելի բացառել, որ հնարավոր դառնար անգամ ժողովրդական հոծ զանգվածներ ոտքի հանել, որոնք վերջապես կգիտակցեին, որ իրեն լրիվ ապուշի տեղ են դնում և ստիպում հանդուրժել մի կառավարության, որ ոչինչ չանելով շարունակում է իր վզին նստած մնալ:

ԲՀԿ-ն, որի համար իշխանական կոալիցիա չմտնելու գլխավոր խոչընդոտը հենց Տիգրան Սարգսյան անձնավորությունն էր, որ ամիսներ շարունակ նույն խորհրդարանի ամբիոնից էլ, ինչպես և դրանից դուրս ռմբակոծում էր կառավարության գործունեությունը, զարմանալիորեն զսպվածության ռեկորդներ է սահմանում՝ բավարարվելով ամենաթույլ կերպարներից մեկի՝ Ստեփան Մարգարյանի միջոցով ոչինչ չասող ճառ արտասանելով՝ որպես խմբակցության դիրքորոշում, մինչ այդ իր ռմբարկուին՝ Նաիրա Զոհրաբյանին Հայաստանից հեռացնելով՝ ԵԽԽՎ ինչ-որ նիստի մասնակցելու պատրվակով, և ուղղակի հիմնովին չխայտառակվելու համար կառավարության ծրագրին դեմ քվեարկելով:

Նույնիսկ այս աստիճան կարճ՝ մեկ ամիս ժամկետում Ծառուկյանը կարողացավ ապացուցել, որ ինքն այն մարդը չէ, ում կարելի է անտեսել: Խրախուսանքը, հայրենիքին մատուցված ծառայությունների գնահատանքը, ինչպես տեսնում ենք, չուշացավ…

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված