Սիլվա Հակոբյանի հայրը՝ նոր երգի հեղինակի մասին
Այլ
Երեկ Սիլվա Հակոբյանն ավարտել է իր նոր տեսահոլովակի նկարահանման աշխատանքները: Ինչպես ArmStar.am-ի հետ զրույցում նշեց երգչուհու հայրը' Հակոբ Հակոբյանը, տեսահոլովակը եթերում կլինի մոտ մեկ ամսից: “Երգը մեղեդային է: Խոսքերն անգլերեն են: Երաժշտության և խոսքերի հեղինակը հույն կոմպոզիտոր է”: Ինչ վերաբերում է երգի և տեսահոլովակի գաղափարախոսությանը, ապա պետք է նշել, որ խոհափիլիսոփայական նշանակություն կա երգում: "Լույսը վառ թո’ղ" այս գաղափարն է երգում, հույսի ու հավատի կոչ կա երգում: Նրանց երգերը մի քիչ խոհափիլիսոփայական են, մերի նման չեն էլի, որ ասենք “կանաչ-կարմիր հագել եմ””,-նշեց երգչուհու հայրը:
Ցավոք, պարոն Հակոբը չմտաբերեց երգի վերնագիրը. “Իմ խելքի բանը չի”,-կատակեց Սիլվայի հայրը: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, ոճաբանը Արմեն Գալյանն է: ArmStar.am-ի այն հարցին, թե տեսահոլովակում քանի զգեստ է փոխել Սիլվան, պարոն Հակոբը պատասխանեց. “Ա՛յ, շա՛տ: Երևի հինգ-վեց, մեկն էլ չհասցրինք”:
Քանի որ անձամբ հայրն է զբաղվում Սիլվայի պրոդյուսինգով ArmStar.am-ին հետաքրքրեց նաև, թե արդյոք Սիլվայի տեսահոլովակներից եկամու՞տն է հետո ծնում նոր տեսահոլովակ, հենց ա՞յդ գումարն է ծառայում հաջորդ տեսահոլովակի նկարահանմանը. “Դե այսպես ասեմ, եկամուտն այնպիսին է, որ մինչև հիմա մենք տուն չունենք: Ինչքան եկամուտ որ լինում ա, նորից ծախսում ենք Սիլվայի վրա՝ տեսահոլովակ, սոցիալական տարբեր հարցեր…”,-պատասխանեց Հակոբ Հակոբյանը:
Զրուցեց Աշխեն Մնացականյանը/ ArmStar.am/


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան