Գոռ Կիրակոսյանը նոր ֆիլմ է պատրաստում
Այլ
Մայիսի 27-ին կինոռեժիսոր Գոռ Կիրակոսյանը նշում էր իր ծննդյան 32 ամյակը: Ռեժիսորը օրն անցկացրել է աշխատանքային պրոցեսում."Նվերներ չեմ ստացել, բայց ընկերներս շատ լավ խմիչք են հյուրասիրել",- ArmStar.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսորը:
Չնայած նրա աշխատանքային զբաղված գրաֆիկին, երբեք չի մոռանում իմ ծննդյան օրվա մասին."Չգիտես ինչու վերջին չորս տարիների ընթացքում իմ ծննդյան օրը համընկել է նկարահանումների հետ և ես առաջնայինը համարել եմ իմ աշխատանքը": Չնայած եղել են նաև բացառություններ."Երևի մի չորս տարի առաջ կարողացա այդ օրը հավաքել իմ բոլոր հարազատներին և բարեկամներին և նշեցի իմ ծնունդը",- հիշում է Գոռը:
Ռեժիսորը հայ կինոսերներին հայտնի է իր մի շարք հայտնի կատակերգու ֆիլմերով."Մեծ պատմություն փոքր քաղաքում", "Կորած-մոլորածը Հայաստում", վերջերս էլ էկրաններին ցուցադրվեց ռուս-ամերիկյան համատեղ արտադրության "Տոմս դեպի վեգաս" ֆիլմը:
Գոռը հաճախ չի լինում Հայաստանում բայց այս անգամ այցի նպատակը նոր ֆիլմ նկարելն էր."Շատ բան չեմ կարող ասել, որովհետև դեռ աշխատանքային փուլի մեջ ենք, կարող եմ միայն ասել, որ ֆիլմի արտադրությամբ զբաղվում է "Sharm" ընկերությունը": Ռեժիսորի խոսքերով ֆիլմը կրկին կոմեդիայի ժանրում է, իսկ նկահանումները կտևեն մինչև ամառվա վերջ:
ArmStar.am-ը ռեժիսորի հետ խոսեց նաև հայկական շուկայում արտադրվող ֆիլմերի որակի մասին."Քանի որ Հայաստանը շատ փոքր է և քանի որ կինոյի մշակույթն այստեղ այնքան էլ զարգացած չէ և մենք չունենք հանդիսատեսի քանակ, դժվար է նկարել մեծ բյուջեով ֆիլմ:Հայկական շուկայում կան ֆիլմեր որոնք ինձ դուր են գալիս, մի քանիսն էլ՝ ոչ, բայց լավ է, որ այսօր նկարվում են ֆիլմեր":
Համեմատելով հայերի և ռուսների աշխատելաոճը՝ Գոռն առաջնային համարեց պրոֆեսիոնալիզը: Իսկ թե որքան "կլորիկ" գումար է պետք ռեժիսորին ֆիլմ նկարելու համար՝ նա կատակով ասաց."Ընդհանրապես գումարը կլորիկ է, բայց ես դրա մասին չեմ ցանկանում խոսել":
ArmStar.am-ը շնորհավորում է Գոռին տարեդարձի կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ:
Զրուցեց Սիրանուշ Գրիգորյանը/ArmStar.am/


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան