Սուրեն Առուստամյան. «Այնպես չէ, որ արդեն պետք է մտածեմ ամուսնության մասին»
Հասարակություն
Այսօր երիտասարդ երգիչ Սուրեն Առուստամյանը դարձավ 24 տարեկան:
Օրվա մասին խոսելով՝ երգիչն ասաց. "Այնպես չէ, որ ամբողջ տարի սպասում եմ, թե երբ է գալու ծննդյանս օրը, բայց այնպես էլ չէ, երբ գալիս է ասում եմ " վայ, ինչի եկավ",-ArmStar.am-ի հետ զրույցում ասաց երգիչը: Սուրենը ծնվել է Հայաստանի առաջին հանրապետության օրը, ինչի համար շատ ուրախ է, բայց ինչպես նա է ասում. "միստիկ" բան չկա իմ ծննդյան և օրվա խորհրդի հետ կապված": Նա իր ծննդյան կենացների շարքում չի մոռանում խմել՝ Հայաստանի առաջին հանրապետության օրվա կենացը:
Սուրենն արդեն բազմում շնորհավորանքներ է ստացել, իսկ հիմա սպասում է ընկերներին, որ միասին լավ ժամանակ անցկացնեն:Չնայած անձրևոտ օրվան՝ Սուրենի տրամադրությունը չի փոխվել."Ես չեմ հիշում որևէ մայիսի 28, որ այսպիսի անձրևոտ եղանակ լիներ, միշտ արևային էր լինում, բայց ես, միևնույն է, ուրախ եմ",-նշեց երգիչը:
Խոսելով հետագայի մասին՝ Սուրենն ասաց."Այն, ինչ պլանավորում եմ անել հետագայում, կապված է երաժշտության հետ, ես հուսով եմ ամեն ինչ իմ պլանավորածի պես կընթանա": Սա իհարկե մասնագիտական առումով, իսկ անձնականի մասին խոսելով ասաց ."Այնպես չէ, որ արդեն 24 տարեկան եմ և պետք է մտածեմ ամուսնության մասին, երբ ժամանակը գալիս է, դու արդեն զգում ես":
ArmStar.am-ը շնորհավորում է Սուրենին տարեդարձի առթիվ և մաղթում երազանքների իրականացում:
Զրուցեց՝ Աշխեն Մնացականյանը /ArmStar.am/


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան