Սամվել Ալեքսանյան. «Ներողություն կխնդրեմ, եթե…»
Քաղաքական
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը տեղյակ չէ, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հ/կ-ն դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով քննել, թե ինչքանով է Երեւանի ավագանու ընտրություններին իր վարքագիծը պատգամավորի վարքագծին հարիր եւ իրավաչափ եղել:
Հիշեցնենք, որ խոսքը 8/08 ընտրատեղամասում Սամվել Ալեքսանյանի պահվածքի մասին է, որտեղ առաջացած խնդիրներից հետո նա այցելել է եւ հայտարարել՝ «Եկել եմ, որ ստեղ պրոբլեմ չլնի»:
«Ես չեմ էլ իմանում՝ ինչ կազմակերպություն է: Ի՞նչ եմ խախտել, ես խաբար չեմ»,- Aravot.am-ին ասաց պարոն Ալեքսանյանը: Հետո վստահեցրեց, ինքը ընտրությունների օրը պատգամավորին անհարիր պահվածք չի ցուցաբերել, ընդամենը փորձել է կարգ ու կանոնին հետեւել: Պարոն Ալեքսանյանից նաեւ հետաքրքրվեցինք, հնարավո՞ր է ինքը ներողություն խնդրի իր կատարածի համար. «Ինչի՞ համար ներողություն խնդրեմ, ո՞վ է ասում: Եթե վատ բան արած լինեմ, ներողություն կխնդրեմ, բայց ես վատ բան չեմ արել»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան