«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն Գեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվել Արարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներ Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել 

Թող Ձեր արվեստը պատռի բոլոր սահմանները. Արամ Խաչատրյանը՝ Լուսինե Զաքարյանին

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում  Կարլեն Դանիելյանի «Լուսինե Զաքարյան» գիրքից մի փոքրիկ հատված:

1977 թվականի ապրիլի 26-ին Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճը (այժմ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահ) լեփլեցուն էր: Լուսինեի մենահամերգը, ինչպես միշտ, անցնում էր խոր երաժշտական ու մարդկային բավականության պայմաններում: Յուրաքանչյուր համարից հետո դահլիճը արձագանքում էր հևքոտ ու տաք շնչառությամբ, որ հասնում ու ձուլվում էր երգչուհուն: Նախապատրաստվելով հաջորդ երգին,անբացատրելի ազատությամբ էր լցվում, նա առնում էր դահլիճի ուժը, որովհետև համակրանքը և ծափերի մեջ դրված ոգեշունչ նվիրվածությունը անկեղծ էին, մինչև վերջ բաց-խոստովանություն:

Նա եկավ համերգի առաջին բաժնի վերջում ՝ Մարգարիտա Հարությունյանի ուղեկցությամբ և տեղավորվեց չորրորդ կարգում: Լուսինեն տեսավ նրան՝ սիրելի մաեստրոյին, հայ ժողովրդի մեծ զավակին: Արամ Խաչատրյանի հետ ինքը և Խորենը բարեկամացել էին մի քանի տարի առաջ՝ Կարլովի Վարի առողջարանում հանգստանալիս: Ճանաչում էր կոմպոզիտորը Լուսինեի ազնիվ հոգին և բարի սիրտը,գնահատում ՝ կատարած գործը:

Սկսվեց համերգի երկրորդ բաժինը՝ միջնադարյան երգեր,Կոմիտաս և Եկմալյան: Լսում էր ուշադիր, անհանգիստ: Կարծես հայտնություն էր իր համար: Լիքը, փամփլիկ դեմքը, մսոտ, հաստ շրթունքները դողում էին հուզմունքից ու բավականությունից: Յուրաքանչյուր երգից հետո ինչ-որ խոսքեր էր բացականչում, սրբում էր արցունքները:

Մարիանայի (Մարիանա Հարությունյանի մասին է խոսքը, Լուսինեի երկար տարիների կոնցերմեյստերը) ռոյալը ծածկված էր ծաղիկներով: Բաց երկնագույն շրջազգեստով, կապույտ զմրուխտե ականջողերով, շիկնած ու վայելչատես Լուսինեն ծաղիկների միջից ջոկում էր ամենալավերը: Դահլիճը թնդում էր ծափերի որոտից: Ծաղիկների մի հսկա խուրձ գրկին մոտեցավ բեմի առաջնամասին և սկսեց ծափահարել՝ դեմքով ցույց տալով մեծ կոմպոզիտորին:

Արամ Խաչատրյանը մոտեցավ Լուսինեին: Երբ երգչուհուն համբուրելուց հետո, ծաղիկները ձեռքին նա դեմքով դարձավ դեպի դահլիճը՝ ծափահարությունների փոթորկը սուրաց կատաղի վերելքով: Բոլորը ոտքի էին: Ծերունազարդ կոմպոզիտորը ցնցվում էր հուզմունքից, աչքերից հոսում էին արցունքները: Նա կանգնել էր շվար, ուրախության մեջ՝ երջանիկ գնահատության այդ ցույցից և մանավանդ մարդկանց հարազատ-մտերիմ, կայտառ-կայծակող աչքերում նստած գերազնիվ ոգևորությունից: Տևական ժամանակ դահլիճը չէր հանդարտվում, հետո բեմը կիսամութ դարձավ և երկնքից ասես օրհնություն և օվսաննա թափվեց: Լուսինեն տալիս էր «էության գերագույնը»: «Սուրբ, Սուրբը» ասես երգում էր միայն Արամ Խաչատրյանի համար: Մեծ կոմպոզիտորը այլևս անջատվել էր դահլիճից. նա ինքն իր հետ էր՝ միջնադարյան մեղեդու անմեկնելի գեղեցկության հետ:

Համերգից հետո, ներս մտնելով փոքրիկ զարդասենյակը, նա կրկին համբուրեց Լուսինեին և նստելով գրասեղանի առաջ՝ գրեց. « Սիրելի Լուսինե, ես ուրախ եմ, որ կարող եմ ասել մի քանի խոսք Ձեր արտասովոր տաղանդի մասին: Ձեր այս համերգից ես ստացա իսկական, վիթխարի գեղարվեստական բավականություն: Դուք ունեք շատ գեղեցիկ, բոլոր ձայնասահմաններում սահուն, լսելիքը, սիրտը և գիտակցությունը շոյող ձայն: Ձեր պարզությունը և Ձեր կատարման անարատ մաքրությունը հմայում է լսողին: Բոլորը կարկամում են: Դա ինչ-որ կախարդանք է: Թող Ձեր արվեստը պատռի բոլոր սահմանները և նվաճի տիեզերքը
Արամ Խաչատրյան, 26.4.1977»:

/Տե՛ս Լուսինե Զաքարյան Lousine Zaqaryan էջը/

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.Խաչատրյան
Ամենադիտված