«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար «Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված «Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ» Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսեր Նիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել են 

Նոր հայկական ֆիլմ, որը տպավորեց հանդիսատեսին. «Խիո»

Հասարակություն

Մայիսի 24-ին Մոսկվա կինոթատրոնում կայացավ «Խիո» կարճամետրաժ ֆիլմի փակ դիտումը: Այն նկարահանվել է Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, ռեժիսորը Լիլիթ Մովսիսյանն է, բեմադրող օպերատորը՝ Դավիթ Այվազյանը: Ֆիլմի պրոդյուսերը՝ Զառա Միասյանը, այս տարի ավարտեց Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Արվեստի կառավարում բաժինը. «Խիոն» նրա դիպլոմային աշխատանքն էր:

Ֆիլմը երկու անգամ ցուցադրվեց, որպեսզի ներկաները տեղավորվեն դահլիճում, այնուամենայնիվ, հյուրերը շատ էին, նստատեղերը՝ քիչ, արդյունքում՝ որոշ մարդիկ ստիպված էին կանգնած դիտել ֆիլմը: Դերասան Արսեն Գրիգորյանն այս մասին իր դիտարկումն արեց՝ նշելով, որ լավ ֆիլմը կանգնած են նայում :), իսկ արդեն դիտելուց հետո առանձնակի ծափահարությունների արժանացրեց պրոդյուսերին՝ դիպլոմային նման աշխատանք ներկայացնելու համար: esyes.am-ի հետ զրույցում էլ Արսենն ասաց, որ այս ֆիլմն իսկապես արժեր կանգնած դիտել. «Ինձ միայն ուրախացնում է այն, որ այսօր պրոդյուսերի դիպլոմային այսպիսի աշխատանք է ներկայացվում: Մենք միշտ ունեցել ենք, բայց այսօր արդեն դրսևորվում է այն տեսակը, որն անկախ է ամեն ինչից և մտածում է, որ արվեստի մեջ պետք է անի այն, ինչ իրեն տրված է: Շատ ուրախ եմ, որ մարդիկ կարողանում են հավատարիմ մնալ իրենց կոչմանն ու քայլել այդ ճանապարհով: Կարճամետրաժ ֆիլմը մեկ անգամ դիտելուց հետո կարծիք հայտնելը շատ էմոցիոնալ կլինի: Ճանաչելով ռեժիսորին՝ որպես ստեղծագործողի, ես յուրաքանչյուր կադրի հետ գնում էի ֆիլմի «մեսիջի» մեջ և տեսնում էի, որ յուրաքանչյուր կադրը խոսում է: Շատ տպավորված եմ»:

Այս ֆիլմը պատմում է կնոջ կյանքի մասին: Վերջինն ապրում է ենթարկվելով բոլորին, անգամ՝ ժամանակին: Պատմությունը ներկայացվում է ձեռքերի միջոցով: Ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանը, ով միշտ աչքի է ընկնում խորիմաստ աշխատանքներով, esyes.am-ին հայտնեց, որ ֆիլմ նկարահանելու առաջարկ ստացել է Զառայից. «Խնդիրն ինքն էր ինձ առաջարկել՝ կարճ ժամանակահատվածում և սիմվոլիկ փոքր մի տարածքում ցուցադրել մարդու կյանքը: Քանի որ նկարահանել եմ հեղինակային ֆիլմ, ցանկացա նշել այն տարածքը, որտեղ ես ապրում եմ և ով եմ ես: Որոշեցի հայ կնոջ կյանքը նկարել»: Զառան էլ նշեց, որ «Art house» ժանրում հեղինակային ֆիլմ նկարահանելու համար Լիլիթից բացի այլ ռեժիսորի չի պատկերացրել: «Լիլիթի «Me too», «Մոխրամանը» ֆիլմերը տեսնելուց հետո չէի պատկերացնում ուրիշ մեկին, որ կարող էր այդ ժանրում հեղինակային ֆիլմ նկարահանել: Ես թեմայի սահմանափակում չէի դրել, միայն ասել էի, որ խորիմաստ ֆիլմ եմ ուզում: Ի սկզբանե ցանկանում էի ստանալ մի ֆիլմ, որը շատերին գուցե հասկանալի չլինի: Ֆիլմի նպատակն այն է, որ յուրաքանչյուր մարդ վերանայի իր մոտեցումները կյանքին: Յուրաքանչյուրը պետք է սիրի, հարգի իր ընտանիքին, շրջապատին, սակայն չմոռանա իր Ես-ը: Պետք է նշեմ, որ ֆիլմը եսասիրություն չի քարոզում, ուղղակի յուրաքանչյուր մարդ, ի վերջո, միայնակ է մնում…»,- ասաց Զառան և հավելեց, որ կնոջ ընտրությունը սիմվոլիկ է, նրա փոխարեն կարող էր նաև տղամարդ լինել:

«Այս ֆիլմից շատ ավելի մեծ ինֆորմացիա ստացա, քան երկու ժամանոց ֆիլմից: Այն, ինչ ես ստացա այս 7 րոպեի ընթացքում, դեռ խտացված է և պետք է «բացվի ջրով»: Այս ամենն ավելի ուշ կսկսեմ մարսել: Այստեղ շատ հայրենասիրություն կար, ես տեսա հայ ուժեղ կնոջ կերպար, Հայ Առաքելական եկեղեցու նշխարը: Ես ճանաչում եմ իմ ընկեր ու ընտանիքի բարեկամ Լիլիթ Մովսիսյանին և ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանին, որոնք տարբեր են: Այս ամենից մեծ արվեստի հոտ է գալիս, և սա այն դեպքը չէ, երբ ասում են՝ ապագա է սպասվում, ապագան արդեն եկել է, և ես այսօր համոզվեցի դրանում»,- ասաց ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանը:

Ֆիլմի աշխատաքները տևել են մոտ մեկ ամիս, բուն նկարահանումները կայացել են երկու օր: Ֆիլմի անվանումը պայմանավորված է համանուն ժողովրդական երգի ընտրությամբ, որի նոր գործիքավորված տարբերակը հնչում է ֆիլմում: «Խիոն» արդեն ներկայացված է միջազգային մի քանի փառատոնների: Զառան նշեց, որ այն «Ոսկե Ծիրանին» ներկայացնելու ցանկություն էլ կար, սակայն հայտերի ընդունման շրջանում ֆիլմը դեռ պատրաստ չէր: Ամենայն հավանակունթյամբ, այն «Ոսկե Ծիրանին» հաջորդ տարի կներկայացվի:

Նշենք, որ «Խիոն» համացանցում չկա, քանի որ որոշ փառատոնների պայմաններից մեկը հենց դա է: Արդյունքների մասին esyes.am-ը կտեղեկացնի ընթերցողներին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար «Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասինԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴիլիջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՄհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը«Ակադեմիական քաղաք» ծրագիրը կնպաստի ապագա առաջնորդների ձևավորմանըՈւզբեկստան–ԵԱՏՄ առևտուրը հասել է $14,6 մլրդ-ի․ Ռուսաստանը՝ գլխավոր գործընկերԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՏեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստըՆԱՏՕ-ի լոգիստիկ հանգույցը պաշտպանելու համար Շվեդիան Լեհաստանի արևելքում Patriot համակարգեր կտեղակայիԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՓարիզում լիցեիստների զանգվածային ակցիաների ընթացքում ցուցարարները խանութներ են վնասելՀայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունիցՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին Ռուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիԱվելի շատ խոցեցին մեր վիրավոր սրտերը․ զոհվածի մայրը՝ սեպտեմբերի 27-ի շոու-ծրագրի մասինՌուսաստան՝ Փաշինյանի այցի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ առայժմ չկան. ԿրեմլԴեռ փաստ չի՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան Հայաստանը փորձում է ռազմակայանի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել ՌԴ-ի վրա. ՌԴ ԱԳՆՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՀերիք չի Աստծո պատիժ է, մի բան էլ՝ բանտի «պուտյովկա» եք շալակելու.հանգի’ստ թողեք եկեղեցուն Եկեղեցու դեմ նոր քայլ․ ՔՊ-ն քննիչ հանձնաժողով ստեղծեց. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Ռուբիո (տեսանյութ) Իսպանիայի կառավարությունը բողոքների ֆոնին բնակարանային ճգնաժամի լուծման հրատապ միջոցառումներ է հաստատել Մակրոնը հրապարակել է M51.3 հրթիռի արձակման տեսանյութըԵԽԽՎ զեկույցը ձեր խայտառակությունն էր. Չախոյանը` ընդդիմադիրներին Հիմա ի՞նչ ՔՊ-ամետ մարդիկ «Տաշիր-պիցցա» չգնա՞ն, Տաշիրից կոշիկ չառնե՞ն, մի՛ պառակտեք․ Ռուբինյան Եթե ձեր ղեկավարության տակ լիներ անգամ ՆԱՏՕ-ի բանակը, մենք ունենալու էինք նույն արդյունքը Իշխանությունը պետք է ամաչի, ԵԽԽՎ-ն ասում է՝ դադարեցրե՛ք սելեկտիվ հետապնդումները. Վարդևանյան Ես տեղանքում իրազեկման խնդիր եմ տեսնում. պատգամավոր Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Երբ ասում եք՝ Բաքուն կրակի էլ, մենք չենք կրակելու, դրանով ցույց եք տալիս, որ անատամ երկիր ենք ՔՊ-ի ճիշտ քաղաքականությունն է, որ երկուսուկես տարուց ավել ՀՀ-ի սահմանին զոհ չի եղել. Կոնջորյան
Ամենադիտված