«Ես վախենում եմ Ադրբեջան այցելելուց»
Հայկական Մամուլ
Ես վախենում եմ Ադրբեջան այցելելուց: Ես վախենում եմ երես առ երես հանդիպել պատերազմից տուժած ադրբեջանական ընտանիքների աչքերին: Հավանաբար, ադրբեջանցին եւս կվախենա գալ Հայաստան եւ առերեսվել պատերազմից տուժած հայ ընտանիքների աչքերին: Որովհետեւ միշտ սարսափելի է նայել ճշմարտության աչքերին: Հարավային Կովկասում ծայր առած քաղաքական լարվածության պայմաններում ես խիստ կարեւորում եմ ժողովրդական դիվանագիտության դերը, թեկուզեւ այս պահին Թեքալի գյուղում տեղի ունեցող խաղաղարարական միջոցառումները: Հակադիր ափերում գտնվող առանձին քաղաքացիների, մտավորականների, գիտության եւ արվեստի մարդկանց' թույնի, թարախի, թշնամանքի, ատելության, պատերազմի վրայով բարեկամական ձեռքսեղմումները, կարծում եմ, որ լինելու են մազե այն կամուրջը, որի հիմքերի վրա վեր է խոյանալու իսկական բարեկամության հաղթակամարը, Հումանիզմի այլակերպումը խաղաղարար պրակտիկայում՚ թեմայով հավաքում ասել է գրող Լեւոն Ջավախյանը:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը