Բանը հասել է դիվանբաշուն
Հայկական Մամուլ
Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությունում: Համայնքի դատախազ Գևորգ Երեմյանը շատ պատահական ականջալուր է եղել իր ենթակաների զրույցին, ովքեր կոպիտ խոսքերով, ընդհուպ՝ հայհոյանքներով, իրենից են բամբասել: Դատախազն իր մասին «ողջ իրողությունը» լսելուց հետո հաշիվ է պահանջել, ինչն էլ վերածվել է վիճաբանության: Ապա բանը հասել է դիվանբաշուն՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, և վերջինս ծառայողական քննություն է նշանակել:
Թերթը լուրի իսկությունը փորձել է ճշտել դատախազությունից, սակայն մամլո խոսնակն ասել է, թե տեղյակ չէ դեպքից և պարզաբանում կտա այսօր:
Մանրամասները «Հրապարակի» այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը