Երբ ՀՀ-ն մաս կազմի ԵՄ միասնական շուկային, կնշանակի՝ կորցնում է ինքնիշխանության որոշակի մաս
Հայկական Մամուլ
«Աոավոտ»-ի զրուցակիցը՝ Սլովակիայի միջազգային քաղաքականության ասոցիացիայի հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Դուլեբան, անդրադառնալով ԵՄ կամ Եվրասիական միություն «ընտրության» հարցի սրման միտումներին, նշել է. «Դա ձեր երկրի կառավարության ընտրությունն է: Բանակցությունները, որը դուք ավարտում եք ԵՄ-ի հետ, ՀՀ-ի ռազմավարական ընտրությունն է, դա նշանակում է՝ մաս կազմել միասնական շուկային: Այդ դեպքում երրորդ կողմի հետ ազատ առևտուրը, օրինակ՝ Եվրասիական միության դեպքում, անհրաժեշտ կլինի, որպեսզի այդ գործընթացը կոորդինացվի ԵՄ-ի հետ:
Այսինքն՝ ՌԴ-ի հետ ազատ առևտուրը հնարավոր կլինի այն դեպքում, եթե ԵՄ-ն համաձայնության գա ՌԴ-ի և Մաքսային միության հետ: Երբ ՀՀ-ն մաս կազմի ԵՄ միասնական շուկային, կնշանակի՝ կորցնում է ինքնիշխանության որոշակի մաս այնպիսի հարցում, ինչպիսին է երրորդ երկրի հետ ազատ առևտուրը: Իհարկե, քաղաքական տարբեր մեկնաբանություններ կարող են լինել»:
Մանրամասները՝ «Առավոտի» այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը