Ճգնաժամը շրջանցեց ոչ թե Հայաստանը, այլ՝ ՀՀ իշխանություններին
Հայկական Մամուլ
Ժամանակին, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում էր, թե ֆինանսատնտեսական ճգնաժամը կշրջանցի Հայաստանը, հավանաբար, նկատի ուներ հենց ՀՀ իշխանություններին: Բանն այն է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով Հայաստանը գրանցեց 15 տոկոս տնտեսական անկում, բացի այդ, կրկնապատկվեց աղքատների թիվը: Իսկ ահա այդ նույն ժամանակահատվածում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, եկամուտների հայտարարագրերի համաձայն, առնվազն կրկնապատկել են իրենց ունեցվածքը:
«Ժողովուրդ»-ը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ 2008թ. հետո շեշտակի ավելացել են և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Հովիկ Աբրահամյանի, և՛ Տիգրան Սարգսյանի, և՛ Գագիկ Խաչատրյանի, և՛ Տարոն Մարգարյանի ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների միլիոնները: Փաստորեն, ճգնաժամը շրջանցեց ոչ թե Հայաստանը, այլ ՀՀ իշխանություններին, այն էլ՝ հազարավոր կիլոմետրի հեռավորությամբ:
Մանրամասները «Ժողովուրդի» այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը