«Սպայկա»-ն 7 համայնքի բնակիչների դեռ պարտք է
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մայիսի 16-ին հրդեհված «Սպայկա» ընկերությունը մոտ 50 միլիոն դրամ պարտք է եղել Գեղարքունիքի մարզի բնակիչներին, որոնցից կարտոֆիլ է մթերել: Ընկերության պահեստների հրդեհից հետո տնօրինությունը անելանելի վիճակում է, ու դեռ պարզ չէ, թե ինչպես կարող են վերադարձնել գյուղացիների պարտքերը: Մինչև ընկերության հրդեհվելը «Սպայկա»-ն խոստացել էր քիչ-քիչ մարել գումարը:
Երեկ Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե ընկերությունը մարում է գյուղացիների պարտքը: «Այժմ 9.5 միլիոն դրամ է մնացել»,-նշել է թերթի զրուցակիցը: «Ժողովուրդ»-ը պարզել է նաև, որ «Սպայկա»-ն 7 համայնքի բնակիչների դեռ պարտք է:
Մանրամասները «Ժողովուրդի» այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը