Ի՞նչ եմ խախտել, ես խաբար չեմ. Սամվել Ալեքսանյան
Հայկական Մամուլ
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը տեղյակ չէ, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հ/կ-ն դիմել է ԱԺ էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով քննել, թե ինչքանով էր Երևանի ավագանու ընտրություններին իր վարքագիծը պատգամավորի վարքագծին հարիր և իրավաչափ: «Ես չեմ իմանում՝ ինչ կազմակերպություն է: Ի՞նչ եմ խախտել, ես խաբար չեմ»,- «Առավոտ»-ին ասել է պարոն Ալեքսանյանը: Հետո վստահեցրել է, որ ինքը ընտրությունների օրը պատգամավորին անհարիր պահվածք չի ցուցաբերել. ընդամենը փորձել է կարգուկանոնին հետևել:
Պարոն Ալեքսանյանից լրագրողը նաև հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է, որ ինքը ներողություն խնդրի իր կատարածի համար. «Ինչի՞ համար ներողություն խնդրեմ, ո՞վ է ասում: Եթե վատ բան արած լինեմ, ներողություն կխնդրեմ, բայց ես վատ բան չեմ արել»:
Մանրամասները «Առավոտ» այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը