Ալիևի խոսքով՝ Հայաստանը գնալով թուլանում է, ինչը հօգուտ իրենց է
Հայկական Մամուլ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ, խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին, հայտարարել է, թե իրենք միշտ էլ կարող են ռազմական գործողությունների դիմել, սակայն ցանկանում են հարցը խաղաղ ճանապարհով լուծել:
Նրա խոսքով՝ Հայաստանը գնալով թուլանում է, ինչը հօգուտ իրենց է:
«Մենք պետք է շարունակենք Հայաստանին մեկուսացված պահել բոլոր միջազգային ծրագրերից: Մեր այդ ռազմավարությունն արդյունավետ է: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանը տարեկան լքում է 80-100 հազար մարդ, և այդ մարդիկ Հայաստանը լքում են ընդմիշտ՝ զրոյին հավասարեցնելով երկրի տնտեսության վերածնունդի հեռանկարները»,-նշել է Ալիևը՝ հավելելով, որ 5-7 տարի հետո իրենց երկրի բնակչությունը տասնապատիկ ավելին կլինի ՀՀ-ից:
Ցավոք սրտի, Ալիևի հայտարարությունների մեջ կա նաև որոշակի ճշմարտություն. ՀՀ-ում թափ առած արտագաղթը մտահոգիչ է: Բայց մյուս կողմից հարկ է հիշել, որ 1990-ականների սկզբում էլ Ադրբեջանը և՛ թվաքանակով, և՛ զինված ուժերի քանակով, և՛ զինվածության աստիճանով գերազանցում էր Հայաստանին, բայց պարտվեց պատերազմում, քանի որ Հայաստանում պայքարի ոգին բարձր էր, և հաղթեցինք հենց մեր ոգու շնորհիվ:
Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը