Ազատության հրապարակում կրկին հավաքվել են նստացույց հայտարարած ազատամարտիկները
Հայկական Մամուլ
Երեկ Ազատության հրապարակում կրկին հավաքվել են նստացույց հայտարարած ազատամարտիկները:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին նստացույց էր սկսել ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը՝ պահանջելով վերանայել զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը: Ավետիսյանին են միացել նաև մի խումբ այլ ազատամարտիկներ: «Այս հարցի հետ կապված՝ ես ՀՀ կառավարությունից դեռ պատասխան չեմ ստացել: Երբ հետաքրքրվում ենք, պատասխանում են, որ ֆինանսների նախարարությունը զբաղվում է այս հարցով: Ունենք ոչ պաշտոնական տեղեկություն, ըստ որի՝ կառավարությունը որոշել է 25%-ով բարձրացնել ազատամարտիկների թոշակը: Մոտ օրերս Ազատության հրապարակում պատրաստվում ենք նստացույց անել: Նույնիսկ գիշերներն ենք մնալու այնտեղ»,-ներկայացրեց Վ. Ավետիսյանը:
Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը