Ամեն եղունգ՝ սեփական գլխի համար
Հայկական Մամուլ
Արամ Աբրահամյանը «Առավոտ»-ի խմբագրականում գրում է. «Եթե մարդը ազգությամբ իբր հայ է և եկել է Երևան իբր ռուսաստանյան վերնախավի «հայամետ» մասի կարծիքն արտահայտելու, ապա նա, ենթադրում եմ, չպիտի կրկնի ադրբեջանական քարոզչության անհեթեթ սուտը, թե Լաչինը ազատագրել են ռուսական զորքերը: Սակայն քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը դա արեց՝ հակասության մեջ մտնելով գիտնականի իր բարձր կոչման հետ: 1992 թվականին աշխարհի մի քանի երկրներ, այդ թվում՝ պարոն Կուրղինյանի «հակառակորդ» Միացյալ Նահանգները, հնարավորություն ունեին ճշմարտությունը արձանագրելու (թեկուզ տիեզերքից), և եթե ռուսական որևէ ստորաբաժանում մասնակցեր Դարաբաղյան պատերազմին, ապա այդ երկրները, վստահ եմ, չէին լռելու:
Որպես այս պատերազմը լուսաբանած լրագրող՝ կարող եմ հավաստիացնել, որ իմ գործուղումների ժամանակ որևէ ռուս զինվորի չեմ հանդիպել: Եվ հակառակը՝ երբ «ադրբեջանական» տանկերը ներխուժեցին Շահումյանի շրջան, անտառներով Հաթերք փախած բնակիչներից շատերը ինձ պատմում էին, որ այդ տանկերի ղեկին ամենևին էլ ադրբեջանցիներ չէին:
Սերգեյ Կուրղինյանը, իհարկե, խելացի մարդ է, նրան հետաքրքիր էր լսել, թեև, անկեղծ ասած, մտքի տիտանի տպավորություն էլ նա չի թողել: Ես վստահ չեմ նաև, որ նա Պուտինի «հատուկ բանագնացն» է, որը եկել է Հայաստանի ղեկավարությանը ինչ-որ «մեսիջներ» փոխանցելու: Որքան հասկանում եմ, այդպիսի մեսիջներ ասուլիսների միջոցով չեն փոխանցվում: Ուրիշ հարց, որ նա արտահայտում է ռուսաստանյան կայսերապաշտական որոշ շրջանակների կարծիքը»:
Շարունակությունը՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը