Դիսնեյլենդում պայթյունից հետո տարհանել են այցելուներին
ԱՄՆ
Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի կալիֆորնիական զբոսայգու Դիսնեյլենդ զվարճանքի համալիրում ոստիկանները տարհանել են բոլոր այցելուներին տեղի ունեցած ոչ մեծ պայթյունից հետո: Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, զոհեր և տուժածներ չկան:
Ենթադրաբար, տեղի աղբամաններից մեկում երեկոյան 17.30-ի սահմաններում պայթել էր չոր սառույց պարունակող պլաստմասե շիշը: Նախազգուշական միջոցառումներից ելնելով՝ այցելուները տարհանվել էին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)