Կուրղինյանը շատ գոհ գնաց
Հայկական Մամուլ
Քաղաքագետների միության կազմակերպած կոնֆերանսին ժամանած ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Կուրղինյանի ելույթը մեծ դժգոհություն է առաջացրել Հայաստանում. մի քանի օր է՝ «Ֆեյսբուքը» չի դադարում քննադատելուց: Հմայակ Հովհաննիսյանին «Հրապարակ»-ը հարցրել է՝ շա՞տ նեղացած գնաց: «Ի՜նչ եք ասում, շատ գոհ էր, մենք ունեցանք բավականին խիտ և կառուցողական քննարկումներ»:
Հայաստանում դժգոհների թվում էր նաև «Ղարաբաղ» կոմիտեի առաջին կազմից Իգոր Մուրադյանը: «Ճանապարհին հենց դա էլ քննարկում էինք, նա փոքր-ինչ զարմացած էր դրանից, որովհետև Իգորը լինում է նրա մոտ՝ Մոսկվայում, ու շատ հարցերի շուրջ է խորհրդակցում իր հետ»,- ասել է Հովհաննիսյանը: Կուրղինյանը դժգոհ էր նաև, որ Սերժ Սարգսյանը չի մասնակցել բիշքեքյան ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: «Տոներ էին, դրա համար էլ չի մասնակցել, ինչո՞ւ պետք է դժգոհ լիներ»:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը