Մարզպետների պաշտոնանկության հարցը կլուծվի մինչև հունիսի վերջ
Հայկական Մամուլ
Իշխանական շրջանակներում քննարկվում է մի քանի մարզպետների պաշտոնանկության հարցը: Ըստ Հանրապետական կուսակցության՝ «Հայկական ժամանակ»-ի աղբյուրների, այդ հարցը կլուծվի մինչև հունիսի վերջ:
Ավելին, իշխանական կուլիսներում արդեն նրանց փոխարինողների անուններ են նշվում: Դեռ նախագահական ընտրություններից հետո նույն շրջանակներում խոսվում Էր, որ առնվազն 4 մարզպետ պաշտոնանկ են արվելու: Խոսքը հատկապես այն մարզերի մասին է, որոնց մարզկենտրոններում փետրվարի 18-ին Սերժ Սարգսյանն անգամ պաշտոնական թվերով պարտվել Էր Րաֆֆի Հովհաննիսյանին:
Ընտրություններից անմիջապես հետո Շիրակի այլևս նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը՝ չսպասելով հետագա խոսակցություններին ու «ռազբորկաներին», ինքը ազատման դիմում գրեց:
Մանրամասները՝ «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը