Սերխիո Ագուերոյի պատասխանը «Արքայական ակումբին»
Սպորտ
«Արքայական ակումբի» ղեկավարությունը փորձել է բանակցություններ սկսել «Մանչեսթեր սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի հետ, վերջինիս տրանսֆերը ձեռքբերելու վերաբերյալ. տեղեկացնում է Marca TV-ն:
Սակայն Արգենտինայի հավաքականի հարձակվողը հրաժարվել է բանակցել մադրիդյան թիմի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ագուերոն հայտարարեց, որ մտադիր է կարիերան շարունակել «Սիթիում» և անգլիական ակումբի հետ երկարաձգեց պայմանագիրը մինչև 2017-ը:
2012/13թթ. մրցաշրջանում Ագուերոն մասնակցել է Անգլիայի առաջնության 30 խաղի և հեղինակել 12 գոլ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում