Գարեթ Բեյլը զգալիորեն ավելի թանկ արժե, քան Նեյմարը. Բեյլի գործակալ
Սպորտ
«Տոտենհեմի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը մեկնաբանել է Բեյլի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին լուրը:
«Եթե Ֆլորենտինո Պերեսը իսկապես հետաքրքրված է Բեյլի ծառայություններով, ապա դա մեծ պատիվ է մեզ համար: Մենք պատրաստ ենք լսել առաջարկը, սակայն պետք է հասկանալ, որ Բեյլը «Տոտենհեմի» հետ գործող պայմանագիր ունի: Մենք նրանց հետ բանակցելու ազատություն չունենք: Կարծում եմ, որ Բեյլը զգալիորեն ավելի թանկ արժե, քան Նեյարը: Նա ավելի ուժեղ ֆուտբոլիստ է և արդեն դա ապացուցել է: Հուսով եմ, որ ակումբների կողմից Բեյլին ձեռքբերելու ցանկության պատճառը այն չէ, որ չկարողացան գնել Նեյմարի տրանսֆերը»,-գործակալի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Ռեալը» Բեյլի համար առաջարկում է 60 մլն ֆունտ, իսկ Նեյմարը «Բարսելոնային» արժեցել է 50 մլն եվրո:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում