Արազ Օզբիլիսը՝ Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականում
Սպորտ
sports.ru կայքը կազմել է Ռուսաստանի առաջնության խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արաս Օզբիլիսը:
«Այաքսի» սան Արաս Օզբիլիսի համար հասկանալի է դարձել, որ բարձր արագության ժամանակ գնդակը վերահսկելու ունակությունը և դարպասին ցանկացած դիրքից հարվածելը կօգնի մրցակցի նկատմամբ առավելության հասնել: Հայ ֆուտբոլիստը հարմարվեց Ռուսաստանի առաջնությանը, հեղինակեց «Դինամոյի» հետ խաղի հաղթական գոլը, փրկեց թիմին «Սպարտակի» նկատմամբ պարտությունից: Օզբիլիսի ոգեշնչված խաղը «Kուբանին» տվեց որոշակի յուրահատկություն և հմայք, որով այս ակումբը նախկինում չէր կարող պարծենալ,- գրում է կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում