Այսօր Ֆրանսիայում տեղի կունենա իր պատմության մեջ առաջին նույնասեռական ամուսնությունը
Աշխարհ
Ֆրանսիայում մայիսի 29-ին կկայանա երկրի պատմության մեջ առաջին նիասեռական ամուսնությունը: Մոնպելյե քաղաքի բնակիչ 40-ամյա Վենսան Օտենը և 30-ամյա Բրունո Բուալոն կօրինականացնեն իրենց հարաբերությունները: Արարողությանը հրավիրված է ավելի քան 300 հյուր`բարեկամներ, ընկերներ, հայտնի քաղաքական գործիչներ և լրագրողներ. գրում է Vesti.ru-ն:
Քաղաքապետարանին կից հրապարակում մեծ էկրանների վրա ուղիղ եթերով ցուցադրվելու է արարողությունը:
Նշենք, որ մայիսի 18-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը օրինականացրել է նույնասեռական ամուսնությունները` ստորագրելով համապատասխան օրենք: Փաստաթուղթը թույլատրում է սեռական փոքրամասնութուններին օրինական ամուսնություն կնքել և երեխա որդեգրել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան