7 ամիս աշխատավարձ չստանալու համար բողոքեցին, բայց՝ ապարդյուն
Հայաստան
Այսօր՝ մայիսի 29-ին, բողոքի ակցիա էին կազմակերպել «Արմավիայի» աշխատակիցները:
Բանն այն է, որ աշխատակիցները, արդեն 7 ամիս է, աշխատավարձ չեն ստացել:
Նրանք Սերժ Սարգսյանին նամակ են ուղարկել՝ խնդրելով ուշադրություն դարձնել իրենց խնդրին:
Այնուհետև ակցիայի մասնակիցներն իրենց բողոքը շարունակեցին Արմավիայի Կենտրոնական գրասենյակի մոտ, սակայն նրանց չհաջողվեց մտնել ներս՝ հանդիպելու ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին։ Անվտանգության աշխատակիցները փակեցին նրանց ճանապարհները:
Հաշվապահությունից ստանալով աշխատավարձի վերջնահաշվարկի փաստաթղթերը՝ պարզել են, որ վերջնահաշվարկում 1 ժամվա համար նախատեսված իրենց գումարները մի քանի անգամ պակաս են հաշվարկված: Այս դեպքը ևս առաջացրեց աշխատակիցների զայրույթը, նրանք փորձեցին պարզել, թե իրականում ինչու է վերջնահաշվարկում այդքան պակաս իրենց գումարները, սակայն՝ ապարդյուն. նրանց գլխավոր տնօրենը չընդունեց:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից