«Բավարիան»՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդ
Սպորտ
Մյունխենի «Բավարիան» դարձել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդը՝ առաջին տեղից դուրս մղելով «Մանչեսթեր Յունայթեդին». տեղեկացնում է Brand Finance-ը:
«Յունայթեդի» բրենդը գնահատվում է 837 մլն դոլար, ինչը 2%-ով պակաս է նախորդ տարվա արդյունքից, դրա հետ մեկտեղ՝ ակումբի շուկայական գինը գերազանցում է 2.9 մլրդ դոլարը:
«Բավարիայի» ապրանքանիշի գինը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 9%-ով և հասել 860 մլն դոլարի:
Նշենք, որ ամենաթանկ ֆուտբոլային բրենդների ցանկում առաջատարը Անգլիան է. առաջին 50 տեղում անգլիացիները ունեն 14 թիմ, որոնց բրենդի արժեքը կազմում է 3 մլրդ դոլար: Գերմանիան ունի 8 ներկայացուցիչ՝ 1.9 մլրդ դոլար: Անհաջողակների թվում է հայտնվել իտալական 2 ակումբ՝ «Միլանը», որի բրենդը անցյալ տարվա համեմատ 10%-ով ցածր է և կազմում է 263 մլն դոլար, և «Ինտերը», որի բրենդի գինը նվազել է 30%-ով՝ հասնելով 151 մլն դոլարի:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում