Իտալիայում հայտնաբերվել է հրեաների սրբազան գրքի տեքստի ամենահին ձեռագիրը
Աշխարհ
Բոլոնիայի համալսարանի ներկայացուցիչները հայտարարել են, որ հնարավոր է` իրենք հայտնաբերել են հրեաների սրբազան գրքի` «Թորայի» լիակատար ժողովածուի ձեռագրի ամենահին տեքստի կրկնօրինակը: Ձեռագիրը պահվում էր համալսարանական գրադարանում, սակայն նրա գոյության մասին մարդիկ տեղյակ չէին եղել թվագրության սխալի պատճառով. գրում է BBC-ն` մեջբերելով համալսարանի եբրայերենի դասախոս Մաուրո Պերանիի խոսքերը:
Ավելի վաղ կարծիք կար, որ գառան կաշվի վրա գրված այդ 36 մետրանոց ձեռագիրն ունի ընդամենը մի քանի հարյուրամյակի պատմություն:
Սակայն ԱՄՆ-ում և Իտալիայում կատարված ռադիոածխաթթվային փորձաքննությունը պարզել է, որ ձեռագիրը, ամենայն հավանականությամբ, գրվել է ավելի քան 850 տարի առաջ:
Համալսարանից հայտնել են, որ այդ սխալը թույլ է տրվել դեռևս 1889-ին, երբ Լեոնելո Մոդոնա անունով գրադարանավարը որոշել էր, որ այդ ժողովածուն պատկանում է 17-րդ դարին:
Սակայն դասախոս Պարանին, ով վերջերս ուսումնասիրել էր ձեռագիրը, եկել էր այն եզրակացության, որ ժողովածուում գործածվող ոճը պատկանում է հին Բաբելոնի ավանդույթներին, հետևաբար` մագաղաթը ավելի հինավուրց ժամանակաշրջանի է պատկանում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան