Նույնիսկ Զիդանը չի համոզի ինձ տեղափոխվել «Ռեալ». Ռիբերի
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին նշել է, որ չի զղջում ժամանակին «Արքայական ակումբ» չտեղափոխվելու համար:
«Եթե ինձ նույնիսկ Զիդանը զանգի, ապա նրան էլ չի հաջողվի ինձ համոզել տեղափոխվել «Ռեալ»: Ես ինձ շատ լավ եմ զգում «Բավարիայում»: Կար ժամանակ, երբ «Ռեալ» տեղափոխվելու հնարավորություն ունեի, սակայն ես ոչնչի համար չեմ զղջում»,-Ռիբերիի խոսքերը մեջբերում է goal.com-ը:
Հիշեցնենք, որ 2012/13 մրցաշրջանում մյունխենցիները նվաճեցին Գերմանիայի առաջնության չեմպիոնի կոչումը և Չեմպիոնների լիգայի գավաթը: Իսկ հունիսի 1-ին «Բավարիան» Գերմանիայի գավաթը կխաղարկի «Շտուտգարտի» հետ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում