«Գազի խողովակները կգլորենք ձորը». բողոքի ակցիա (լուսանկարներ)
Հայաստան
Այսօր՝ մայիսի 29-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկվում է գազի թանկացման հարցը: Մինչ քննարկումը սկսելը շենքի դիմաց մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա էին կազմակերպել:
Նշենք, որ նախատեսված էր քննարկման դնել սպառողներին վաճառվող գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայման վերաբերյալ հարցեր:
Ակցիայի մասնակիցները պահանջում էին թույլատրել հանրությանը որպես լիիրավ կողմ մասնակցել հանրային լսմանը:
«Գազը թանկացնեք, հարկերը չենք մուծելու», «Գազի թանկացումը կդառնա վարչախմբի տապալումը», «Գազի խողովակները կգլորենք ձորը» գրառումներով պաստառներ կային մասնակիցների ձեռքին:
Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում գազի սակագնի վերաբերյալ հանրային լսումները հետաձգվեցին:




























































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից