Թեժ քննարկում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում. քննարկվում է գազի թանկացման հարցը
Հասարակություն
Այս պահին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկվում է գազի թանկացման հարցը: Քննարկման ներկաները պնդում են, որ այն վայրը, որը հանձնաժողովը նախատեսել է քննարկման համար, հարմարավետ չէ:
«Հնարավոր չէ քննարկում իրականացնել, որովհետև տարածքը փոքր է, բոլորը չեն տեղավորվում, սենյակում շոգ է: Անհրաժեշտ է ավելի նորմալ պայմաններ ստեղծել և որևէ այլ օր հրավիրել հանրային քննարկում»,-ասում են ներկաները և պնդում, որ պետք է հրավիրվի քննարկում այլ դահլիճում:
Քննարկմանը ներկա նախկին ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանն ասում է, որ ներկաները կարող են մտածել, որ հանձնաժողովը դիտավորյալ է այդ սրահում հրավիրել քննարկում, որպեսզի այն չկայանա, և նշեց նաև, որ իրենք կարող են հանգանակություն անել և դահլիճ վարձել, որպեսզի իսկապես տեղի ունենա «հանրային լսում», քանի որ սենյակում ներկաների կեսը լրագրողներ ու օպերատորներ են. նրանցից բացի՝ սենյակում 15 մարդ է տեղավորվում, «ի՞նչ հանրային քննարկում 15 հոգով»:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասաց, որ մեծ դահլիճում քննարկում չեն կազմակերպի, որովհետև դա արդեն չի լինի քննարկում, և այդ դահլիճները նախատեսված են ոչ թե քննարկումների, այլ՝ ժողովների համար:
Հանձնաժողովի նախագահը նաև առաջարկեց քննարկումը փոխարինել աշխատանքային խմբերի հետ առանձին-առանձին քննարկումներով:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան