Վրաց պատգամավորները աշխատանքի կգնան ինքնաթիռով
Վրաստան
Վրաստանում պատգամավորներին առաջարկել են տնից աշխատանքի և աշխատանքից տուն տանել ինքնաթիռով: Նման առաջարկությամբ հանդես է եկել խորհրդարանական մեծամասնություն ներկայացնող «Վրացական երազանք»-ի պատգամավոր Դավիդ Սաղանելիձեն. գրում է Грузия Online-ը: Նախաձեռնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկրի խորհդարանը մայրաքաղաքից տեղափոխվել է երկրի արևմտյան հատված` Քութաիսի քաղաք:
Պատգամավորի խոսքերով` ինքն արդեն պայմանավորվել է մասնավոր վրացական «Այրզենա» ավիաընկերության հետ: Չվերթները մեկնարկելու են Թբիլիսիից 10.00-ին, իսկ Քութաիսիից` 21.00-ին:
Թռիչքը տևելու է 20 րոպե, իսկ տոմսն արժենալու է 89 լարի (54 դոլար):
Ավիաչվերթները պլանավորվում են մեկնարկել հունիսի 3-ից:
Սաղանելիձեի որոշ գործընկերներ, սակայն, կարծում են, թե նա կատակ է արել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան