Վրացական ընդդիմությունը նախագահի թեկնածու կառաջադրի ազատազրկված նախկին վարչապետին
Վրաստան
Վրաստանում գալիք նախագահական ընտրություններում ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմից, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի այս պահին ազատազրկման մեջ գտնվող նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին:
«Մեծ հավանականությամբ, այո, նա կլինի մեր թեկնածուն»,-վրացական Ռուսթավի 2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխխոսնակ, «Միասնական ազգային շարժման» առաջնորդներից Գեորգի Բարամիձեն`պատասխանելով լրագրողի այն հարցին, թե հնարավոր է արդյոք որպես թեկնածու առաջադրվի ազատազրկման մեջ գտնվող Մերաբիշվիլին: «Որոշումը դեռևս չի կայացվել, սակայն դրա համար շատ ժամանակ պետք չի: Հուսով եմ, որ հունիսին մենք կտանք մեր թեկնածուի անունը»,-ասել է փոխխոսնակը:
Նշենք, որ Մերաբիշվիլին ձերբակալվել էր մայիսի 21-ին և այս պահին երկամսյա նախնական կալանքի տակ է գտնվում կաշառակերության և պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան