ԿԸՀ-ն այսօր նիստ էր գումարել
Քաղաքական
Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարել է հերթական նիստ, որի ընթացքում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացվել է Արարատի մարզի Սուրենավան համայնքում 2013թ. հունիսի 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:
Համաձայն իրականացված բաշխման՝ արտահերթ ընտրությունների համար կազմավորված թիվ 18/1 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը կզբաղեցնի «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչը, իսկ քարտուղարի պաշտոնը՝ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը:
Հերթական նիստում քննարկվել են նաև «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված դիմումները:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան