ՀՀԿ–ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի Մասիսի ընտրություններին. թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է Թրամփը ԱՄՆ միջանկյալ ընտրություններն անվանել է «կեղծված» «Տապակա» ռեստորանի մոտ կայանելու պատճառով վիճաբանություն է եղել, պայքարում են աշխատակցի կյանքի համար Ֆրանսիայում ավտոբուսի վթարի վայր ուղղաթիռ է ուղարկվել՝ ծանր վիրավորներին տեղափոխելու համար Թրամփը փորձում է ապագա նախագահներին զրկել Օվալաձև աշխատասենյակի կառուցվածքը փոխելու հնարավորությունից Էրդողանը՝ Ադրբեջանում, Պուտինը՝ իրանցի պաշտոնյայի հետ. պարտքի աճ, թանկացումներ, ՀՀ-ն ու ՀԱՊԿ-ը (տեսանյութ) Եվրոպայում շուրջ 25 չվերթի ուղղություն է փոխվել ռումբի մասին կեղծ ահազանգերի պատճառով Կինը գործատուի գումարներով գնել է Rolex ժամացույցներ, Louis Vuitton-ի պայուսակներ և շքեղ առանձնատուն Վթար․ որոշ ժամանակ գազ չի լինելու Եվրոպական մշակութային բացառիկ նմուշը՝ Նեբրայի երկնային սկավառակը, ներկայացվել է Պատմության թանգարանում Տիգրանաշենն ու Արծվաշենը մի քիչ աջ ու ձախ տանելով՝ հնարավո՞ր է տեղափոխել․ հարց՝ Թովմասյանին ՌԴ և Ուկրաինայի ներկայացուցիչները Սպիտակ տանը մասնակցել են հրադադարի վերաբերյալ եռակողմ ասուլիսի 

Բնակիչներ vs «Տոնուս». ո՞րն է լուծումը

Հայաստան

Արդեն շուրջ երկու շաբաթ է, ինչ թեժ իրավիճակ է ստեղծվել Դավիթաշեն համայնքի 2-րդ թաղամասում «Տոնուս» շինարարական ընկերության կողմից կառուցվող 44/4 բազմաբնակարան բնակելի շենքի (120 բնակարան) շուրջ: Խնդիրն այն է, որ այդ շենքի մի խումբ ապագա բնակիչներ տարիներ շարունակ վճարել են բնակարանի ձեռքբերման գումարի մի մասը կամ ամբողջությամբ այն պայմանով, որ շինարարության ավարտին, որը նախատեսվում էր 2012թ. դեկտեմբերի 31-ին, ստանալու են իրենց բնակարանները: Սակայն մինչ օրս ոչ միայն չեն ստացել ոչ բնակարանը, ոչ էլ դրա սեփականության վկայականը, այլեւ հայտնաբերել են, որ տվյալ շենքը գրավադրված է Արցախբանկում եւ գտնվում է արգելանքի տակ:

Մեդիամաքս-ի թղթակիցը փորձել է պարզել խնդրի էությունը՝  լսելով դրանում ներքաշված կողմերի կարծիքները:

Բնակարանատերերի տեսակետը

«Տոնուս» շինարարական ընկերության հետ նշված հասցեում կառուցող շենքում բնակարանի առք ու վաճառքի նախնական պայմանագիր կնքած քաղաքացիներից Գայանե Պողոսյանը մեզ հետ զրույցում նշել է, որ 2010 թ-ից մինչ օրս ընկերությանը վճարել է 77,7 քմ մակերեսով բնակարանի գումարի շուրջ 50%-ը՝ յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց՝ 310 հազար դրամ, իսկ այժմ շինարարական ընկերության ներկայացուցիչներն «առաջարկում են» մոռանալ այդ բնակարանի մասին:

«Պատճառաբանությունը հետեւյալն է. «մենք ոչինչ չեն կարող անել, շինարարությունը կիսատ է մնացել, քանի որ բանկը գույքը դրել է կալանքի տակ»: Մեր ստացած տեղեկությամբ, «Տոնուս» ընկերությունը սնանկության դիմում է ներկայացրել դատարան»,- ասում է Գայանե Պողոսյանը:

Իր հայտարարության մեջ Արցախբանկը նշել էր, որ «որեւէ մեկնաբանություն չունի «Տոնուս» ընկերության եւ նրա գնորդների միջեւ կնքված նախնական պայմանագրերի առնչությամբ, քանի որ դրանք Բանկին չեն վերաբերում»:

Մինչդեռ կան քաղաքացիներ, ովքեր կատարել են բնակարանի գումարի 80%-ի, ընդհուպ մինչեւ 100%-ի վճարում: Մեկ այլ բնակարանատեր Հրաչ Մխիթարյանը, ով 2012-ին կնքած առք ու վաճառքի նախնական պայմանագրով վճարել է 51 քմ տարածքով բնակարանի ողջ գումարը, մեզ հետ զրույցում նշեց, որ Արցախբանկի եւ «Տոնուս» ընկերության միջեւ կնքված վարկային առաջին պայմանագիրն եղել է դեռեւս 2007 թվականին, իսկ որպես գրավ դիտվել է 2006-ից կառուցվող շենքը:

«Մինչ բանկի հետ առաջին վարկային պայմանագրի կնքումը, «Տոնուս»-ը տարբեր քաղաքացիների հետ կնքել է առք ու վաճառքի նախնական պայմանագրեր, որոնց մի մասն ունեցել են նոտարական վավերացում: Հարց է առաջանում, թե ինչպե՞ս է Արցախբանկը «Տոնուս» ընկերությունից որպես գրավադրվող գույք ընդունել կիսակառույց շենքը, որն արդեն իսկ ծանրաբեռնված է եղել առքուվաճառքի պայմանագրերով»,- ասում է նա:

Պետության տեսակետը

ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Հայկ Դավթյանը շահառուների հետ հանդիպման ընթացքում խորհուրդ է տվել սպասել մինչ շինարարական ընկերության սնանկ ճանաչվելը՝ նշելով, որ որպես գերակա շահ պետությունն աջակցելու է քաղաքացիներին:

«Նա նշեց, որ ստեղծվելու է հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի այս խնդրով, պետք է նաեւ որոշվի լրացուցիչ սակագին, որը կավելանա բնակարանի յուրաքանչյուր քմ-ի վրա, որպեսզի բանկն այն վերջնական տեսքի բերի եւ տա մեզ, ինչի հետ մենք համաձայն չենք, քանի որ արդեն իսկ մեծ գումարներ ենք ծախսել»,- նշում է Հրաչ Մխիթարյանը:

Ի դեպ, կառավարության դիրքորոշման մասին մանրամասն փորձեցինք տեղեկանալ ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Հայկ Դավթյանից, սակայն Մեդիամաքս-ի հարցումն անպատասխան մնաց:

Բանկի տեսակետը

Հրաչ Մխիթարյանն անընդունելի է համարում նաեւ Արցախբանկի մեկնաբանությունը, թե տեղյակ չեն եղել բնակարանների վաճառված լինելու մասին. «Մի շարք ընտանիքներ բնակարանի դիմաց գումարը վճարել են հենց Արցախբանկում՝ նշելով նպատակը, շենքի հասցեն եւ «Տոնուս» ընկերությունը՝ որպես գումարի հասցեատեր:

Արցախբանկի փաստաբան Գեւորգ Չաքմիշյանը Մեդիամաքս-ի հետ զրույցում հաստատեց, որ 2007 թ-ին բանկի եւ «Տոնուս»-ի միջեւ եղել է առաջին վարկային պայմանագիրը:

«Կառուցապատողը ներկայացրել է իր բիզնես-ծրագիրն ու այն անշարժ գույքը, որը տվյալ վարկի համար պետք է երաշխիք ծառայեր: Գործող ընթացակարգի համաձայն, բանկում կատարվել են համապատասխան վերլուծություններ, որից հետո հավանություն է տրվել ծրագրին, իսկ արդյունքում կնքվել են վարկի եւ գրավի պայմանագրերը՝ վերջինս վարկային պարտավորության իրավական երաշխիքն է»,- պատմեց Գեւորգ Չաքմիշյանը:

Նա նշեց, որ մինչ այդ Արցախբանկի եւ «Տոնուս»-ի միջեւ կատարվել էր 4 բարեհաջող գործարք. ««Տոնուս»-ը պարտաճանաչ վարկառուի համբավ է ունեցել, հետեւաբար՝ բանկի կողմից որեւէ մտավախություն չի եղել»:

Փաստաբանի տեղեկություններով, գրավի պայմանագրի ստորագրման ժամանակ շենքից, որպես կառույց, եղել է ընդամենը 4 բետոնե սյուն. «Գրավ է դրվել հողը, որի վրա կառուցվել է շենքը, եւ այն, ինչ այդ պահին կար: Ստացվում է, որ շենքը կառուցվել է հիմնականում բանկի վարկի հաշվին»,- շեշտեց փաստաբանը:

Գեւորգ Չաքմիշյանը նշեց, որ շինարարական ընկերությանը տրվել է նպատակային վարկ, որը պետք է ուղղվեր նշված շենքի բիզնես-նախագիծն իրականացվելուն: Մի քանի փուլով տրամադրված վարկի ընդհանուր գումարի մասին տեղեկություն փաստաբանը չտրամադրեց՝ նշելով, որ բանկը նպատակահարմար չի գտնում հրապարակել այն: Ի դեպ, վարկի գումարի մասին հստակ տեղեկություն չի տրամադրել նաեւ «Տոնուս»-ը, ինչի մասին մեզ տեղեկացրին շինարարական ընկերության հետ պայմանագիր կնքած քաղաքացիները:

Անդրադառնալով շինարարական ընկերության եւ քաղաքացիների միջեւ կնքված առք ու վաճառքի պայմանագրերին' բանկի փաստաբանը նշեց.

«Եթե խնդրին նայենք իրավական տեսանկյունից, կառուցապատողի եւ քաղաքացիների միջեւ կնքվել է առք ու վաճառքի նախնական պայմանագիր, որի նպատակն է կողմերի միջեւ ստեղծել պայմանավորվածություն հիմնական պայմանագիր կնքելու համար, որից կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած պահի հրաժարվել: Բանկը որեւէ կանխատեսում չի կարող ունենալ, թե բնակարանը, որն առք ու վաճառքի առարկա կարող է դառնալ, վաճառվել է տվյալ գնորդին, թե ոչ, բացի այդ, բանկն իրավասու չէ երկու մասնավոր անձանց' քաղաքացու եւ կառուցապատողի միջեւ մասնավոր պայմանագրի մասին տեղեկություն հայթայթել եւ ստանալ»:

Գեւորգ Չաքմիշյանը նշեց, որ 2007-2011թթ-ին ՀՀ-ում անշարժ գույքի առք ու վաճառքի նախնական պայմանագրերը Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից հաշվառման չէին ենթարկվում. «Նման պայմանագրերը մեզանում հաշվառման են վերցվում 2012-ից, մինչ այդ, անգամ ամենամեծ ցանկության դեպքում, բանկը չէր կարող նման տեղեկության տիրապետել»:

Փաստաբանը կարեւորեց նաեւ առք ու վաճառքի նախնական պայմանագրերի նոտարական վավերացումն ու ժամկետները:

Խոսելով նշված հասցեում բնակարանի գնման նպատակով քաղաքացիների կողմից Արցախբանկում կատարված վճարումների մասին՝ Չաքմիշյանն ասաց հետեւյալը. «Ամենապարզ դիտարկմամբ, դժվար էր հասկանալ, քանի որ «Տոնուս»-ն իրականացնում է մի քանի շինարարական ծրագրեր. անգամ եթե նշվեր հասցեն եւ ընկերությունը, որի օգտին փոխանցվում է գումարը, անտեղի է հարցնել, թե ինչու է այն մուտքագրվում»:

Բանկի փաստաբանը չցանկացավ խոսել վարկառուի կողմից պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու մասին: Նա նշեց, որ վարկային պայմանագրով նախատեսված գործողություները դեռ չեն սկսվել. «Պայմանագիրը թույլ է տալիս դատական կամ արտադատական կարգով բանկի սեփականության իրավունքը տարածել գրավի առարկայի նկատմամբ, բանկի ղեկավարությունը կորոշի' որն ընտրի: Բանկը հանրային միջոցներով գործող հաստատություն է, մենք չենք կարող որեւէ կերպ վտանգել այդ հանրային միջոցները: Բանկն օրենքի շրջանակներում հետամուտ է լինում իր իրավունքների պաշտպանությանը, որոնք կպաշտպանվեն գրավադրված գույքի' երաշխիքի հաշվին»:

Փաստաբանի կարծիքով, բանկի կամ կառուցապատողի վրա ամեն ինչ բարդելը ճիշտ չէ.

«Քաղաքացիներն այս դեպքում բանկից որեւէ պահանջ չեն կարող ունենալ, բանկը նրանց հանդեպ որեւէ պարտավորություն չի ձեռք բերել, սակայն շահագրգռված է, որպեսզի քաղաքացիները դժգոհ չհեռանան այս գործարքից»,- ասել է փաստաբանը:

Այնուամենայնիվ, բանկը չի համարում, որ «Տոնուս»-ը խաբել է իրեն. «Զուտ պայմանագրի կետը կատարելու եւ պահպանելու իմաստով «Տոնուս»-ը, որպես բանկի հաճախորդ, հետեւողական չի եղել», - կարծում է փաստաբանը:

Ընկերության մասին

Մեր բոլոր փորձերը կապ հաստատել «Տոնուս» շինարարական ընկերության հետ ապարդյուն էին, իսկ տնօրենին ուղղված մեր նամակը անպատասխան մնաց: Նշենք, որ շինարարական ընկերության սեփականատերը 2007-2012թթ. ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աշոտ Տոնոյանն է: Շահառուներից ոմանք հույս ունեն, որ խնդրի լուծման հարցում իրենց կաջակցի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ում եւս պատրաստվում են դիմել:

Շարունակությունը՝  այստեղ։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀԿ–ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի Մասիսի ընտրություններին. թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է Թրամփը ԱՄՆ միջանկյալ ընտրություններն անվանել է «կեղծված»«Տապակա» ռեստորանի մոտ կայանելու պատճառով վիճաբանություն է եղել, պայքարում են աշխատակցի կյանքի համարՖրանսիայում ավտոբուսի վթարի վայր ուղղաթիռ է ուղարկվել՝ ծանր վիրավորներին տեղափոխելու համարԹրամփը փորձում է ապագա նախագահներին զրկել Օվալաձև աշխատասենյակի կառուցվածքը փոխելու հնարավորությունիցԷրդողանը՝ Ադրբեջանում, Պուտինը՝ իրանցի պաշտոնյայի հետ. պարտքի աճ, թանկացումներ, ՀՀ-ն ու ՀԱՊԿ-ը (տեսանյութ) Fox. ԱՄՆ-ը կարող է նոր գործողություն սկսել Իրանի դեմ նոյեմբերի 9-ինԵվրոպայում շուրջ 25 չվերթի ուղղություն է փոխվել ռումբի մասին կեղծ ահազանգերի պատճառովԿինը գործատուի գումարներով գնել է Rolex ժամացույցներ, Louis Vuitton-ի պայուսակներ և շքեղ առանձնատունՎթար․ որոշ ժամանակ գազ չի լինելու Եվրոպական մշակութային բացառիկ նմուշը՝ Նեբրայի երկնային սկավառակը, ներկայացվել է Պատմության թանգարանում Տիգրանաշենն ու Արծվաշենը մի քիչ աջ ու ձախ տանելով՝ հնարավո՞ր է տեղափոխել․ հարց՝ ԹովմասյանինՌԴ և Ուկրաինայի ներկայացուցիչները Սպիտակ տանը մասնակցել են հրադադարի վերաբերյալ եռակողմ ասուլիսիՌուսաստանի սպառնալիքի և հիբրիդային ռիսկերի պատճառով Շվեդիան երկարաձգել է սահմանային վերահսկողությունըՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել. նրան և մոպեդը գտել են (տեսանյութ) Կալլաս․ ԵՄ որոշ երկրներ դեմ են Թուրքիայի հետ հարաբերությունների խորացմանըՊուտինը հայտարարել է ֆինանսական կասկածելի գործարքների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտության մասինՌուսաստանը հայտնել է Սև ծովում ուկրաինական բեռներ տեղափոխող նավին հարվածելու մասինԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերը Թրամփն ու Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ուղիներըՖրանսիայում հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575 հազար մարդ Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղելԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 6-ին ԱՄՆ դեմոկրատները ձգտում են վերացնել Կանադայի նկատմամբ մաքսատուրքերըՄասկը արձագանքել է Զելենսկու՝ Starlink-ի հետ կապված հայտարարություններինՌյուտեն կոչ է արել Եվրոպային զգոն մնալ Ռուսաստանի նկատմամբ նաև պատերազմից հետոԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանԱԺ-ում քննարկման ժամանակ իրավիճակը լարվեց (տեսանյութ) Բաղդադում էլ շատ խուրմա կա, հետո՞. Խաչատրյանը՝ Պապոյանին (տեսանյութ) ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող հողատարածքի և շինության նկատմամբ Կան ընկերություններ, որոնք չեն ցանկանում տեղից շարժվել, և նրանց այլևս հնարավոր չէ օգնել․Պապոյանը՝ կաթնամթերքի շուկայի խնդիրների մասինՄահացել է Դիարբեքիրի հայերի խորհդանիշ Արմեն Դեմիրջյանը Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի վերանայի իր միջուկային ծրագրի առաջարկները առանց ԱՄՆ-ի համաձայնությանԹրամփը չի բացառել Իրանի դեմ նոր հարվածները․ «Դուք այդ մասին կիմանաք բավականին շուտով»Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ)Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ ՌԴ-ի հետ տնտեսական վեճ ունենք, բայց խնդիրները լուծվում են. Պապոյան (տեսանյութ) Կուբան մտադիր է պաշտպանել անկախությունն ու ինքնիշխանությունը՝ ի դեմս ԱՄՆ-ի ճնշմանԴատախազները չեն ներկայացել Ամենայն Հայոց կաթողիկոսի գործով նիստին 5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է (տեսանյութ) Քուշները հայտարարել է, որ Եվրոպայում երկարատև խաղաղության համար անհրաժեշտ են Ռուսաստանի մասնակցությամբ համաձայնագրերՆիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ումԱսիական բորսաներում տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ անկում են գրանցելՄիածինն էլ միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջնի. Փաշինյանը՝ «Իրական Հայաստանի» և Մայր Աթոռի գտնվելու վայրի մասին Եկեղեցու ֆինանսական միջոցների կառավարման և առաջնորդարանների զավթման հարցերը պետք է իրավական լուծում ստանան. պաշտպանՔուշներ. ԱՄՆ-ը բանակցություններում հաշվի է առնում բոլոր կողմերի անվտանգության շահերը Լոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում է Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում, յուղոտ ու զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում․ ԽաչատրյանՌուբիոն կարծում է, որ Վենեսուելայում 2027 թվականին ընտրությունների անցկացումը լավագույն տարբերակն էՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը 4 օրով կգործուղվի Լոնդոն
Ամենադիտված