ՀՀ արդարադատության նախարարն ավտովթարի է ենթարկվել
Արտակարգ Պատահար
Ավտովթարի է ենթարկվել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Այս մասին Aravot.am-ին հայտնել է ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Կարինե Քալանթարյանը և նշել, որ մայիսի 29-ին՝ ժամը 10.50–ին, Զաքյան փողոցում 11OS010 համարանիշով Wolkswagen ավտոմեքենան, խախտելով երթևեկության կանոնները, բախվել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ծառայողական՝ 007LL55 համարանիշով Toyota Camry ավտոմեքենային. «Վնասվել է նախարարի ծառայողական ավտոմեքենան»:
Ինչպես վթարի ենթարկված ավտոմեքենաների վարորդները, այնպես էլ արդարադատության նախարարը, մարմնական վնասվածքներ չեն ստացել: Վթարից հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է ՀՀ կառավարության նիստին: Wolksvagen մակնիշի վարորդն ընդունել է, որ բախումը տեղի է ունեցել իր մեղքով»: Այս մասին գրում է emedia.am-ը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան