Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է Ալսուն կիսվել է ամառային հանգստի լուսանկարներով (ֆոտոշարք) «Ռեալը» հայտարարել է Յան Դիոմանդեի տրանսֆերի մասին․ պաշտոնական Յան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին» Ծայրահեղ շոգը 2026 թվականին Եվրոպայում ավելի քան 25 հազար մարդու կյանք է խլել. Bloomberg Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին՝ Իրանին աջակցելու համար Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ Հնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի Անահիտ Կիրակոսյանի ու նախկին ամուսինու թանկարժեք նվերը՝ դստեր հարսանիքին (տեսանյութ) Կապահովվեն 61 մանկապարտեզի հիմնանորոգման, վերանորոգման շինարարական աշխատանքները Դամասկոսի արվարձանում միկրոավտոբուսում պայթյուն է որոտացել․ երկու մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ն դիվանագիտական ներկայացում է խաղում. Թեհրանը քննադատել է Վաշինգտոնին 

«Անծանոթը» հեռուստասերիալից Գնել Սարգսյանն ընդհարվել է «Շանթ»–ի հետ

Այլ

Շատերն են ճանաչում դերասան Գնել Սարգսյանին, բայց քչերը գիտեն, որ բացի դերասանական գործունեությունից Գնելը նաև ստեղծագործում է: Գրական կեղծանուն ստեղծելու համար նա միավորել է իր և հոր անունները՝ Գնել Նորայր Սարգսյան: Մեր զրույցի առաջին իսկ րոպեներից պարզ դարձավ, որ Գնելի ներաշխարհը խորապես հարուստ է, այն նաև տոգորված է հայրենասիրությամբ: Նա այն հազվագյուտ դերասաններից է, ով աչքի է ընկնում մտավորականին հարիր զարգացածության բարձր մակարդակով: Ինչո՞ւ հազվագյուտ, որովհետև դերասանների օրվա ծանրաբեռնվածությունը հաճախ խոչընդոտ է դառնում ինքնազարգացման, կրթման ճանապարհին: Ինչևէ, ArmStar.am-ը հիացած է Գնել Նորայր Սարգսյան բանաստեղծին բացահայտելով: «Ես գրում եմ վաղուց, իսկ երբ արդեն բավական շատ գործեր էին հավաքվել, որոշեցի տպագրել, իհարկե ոչ բոլորը, որովհետև ինքս ինձ քննադատաբար եմ մոտենում»:

Երբ որոշել է տպագրել իր ստեղծագործությունները, Գնելը դիմել է Գրողների միություն՝ Լևոն Անանյանին՝ պետպատվերով դրանք տպագրելու համար: Սակայն այդ հարցն այնքան է ձգձգվել, որ նա որոշել է դիմել գրող Հովհաննես Մելքոնյանին: «Ես առհասարակ չեմ սիրում մարդկանց հիշեցնել, որ կատարեն իրենց խոստումները, ինչևէ, երբ հանդիպեցի Հովհաննես Մելքոնյանին, ով հրաշալի անձնավորություն է, մենք տպագրեցինք իմ առաջին գիրքը՝ «Վերջը սկսվում է»:

Գնելը նաև իր ներդրումն է ունեցել Հոլանդիայում հայկական գրադարանի ստեղծման գործում: «Մենք հավաքեցինք մի քանի հարյուր գիրք՝ ժամանակակից գրողների և դասականների ստեղծագործություններ, ինչպես նաև այբբենարաններ և հիմնեցինք Հոլանդիայի հայկական գրադարանը»: Դա տեղի է ունեցել Հայաստանի համար դժվարին օրերին: Ի դեպ, Գնելի առաջին գիրքը ևս ուղարկվել է Հոլանդիա:

Դերասան-ստեղծագործողի համար առանձնահատուկ ներշնչանքի աղբյուր է լուսինը: Իր երկրորդ ժողովածուում, որը վերնագրված է «Քայլ արևին» (տպագրվել է 2009թ. ԱՄՆ-ում), նա մենախոսում է լուսնի հետ: «Արևն ունի իր տիեզերական դիրքը, իր կարևորությունը, բայց մեկ էլ տեսնում ես, որ պակաս կարևոր չէ մի փոքրիկ կաթնագույն մարմին, որը կատարում է լուրջ ֆունկցիա՝ երկիր մոլորակին կյանք մատակարարելու համար: Մի տարբերություն էլ կա. արևին չենք կարող նայել, իսկ լուսնին կարող ենք, հակառակ դեպքում գուցե հենց արևով էլ զմայլվեի (ծիծաղում է)»:

Գնելն ունի ուրույն արժեքային համակարգ, որում յուրահատուկ տեղ ունի իր ընտանիքը: «Շատ եմ սիրում կնոջս անունը՝ Անահիտ: Հետաքրքիրն այն է, որ որոշել էի աղջիկ ունենալու դեպքում նրան Անահիտ անվանակոչել: Քանի որ կնոջս իր հարազատները Աննա էին կոչում, չգիտեի, որ անձնագրային անունը Անահիտ է, ու երբ զագսում դա պարզեցի, շատ ուրախացա»,-ծիծաղելով պատմում էր Գնելը: «Մոտ հինգ տարի ամուսնացած էինք, երբ ծնվեց մեր հրաշք բալիկը՝ Ալեքը: Երեխայի անունը միասին ենք որոշել»: Թեև Գնելը նշեց, որ երեխայի անունը կնոջ հետ միասին են որոշել, այնուամենայնիվ, նշեմ, որ դեռևս վաղ երիտասարդության տարիներին, երբ դեռ ամուսնացած չէր, մի բանաստեղծություն է ձոնել իր ապագա որդուն՝ Ալեքին, այսինքն՝ տղայի անունը կանխորոշված էր: «Որդիս մեծացել է հայկական օրորոցային երգերի ներքո ու հիմա էլ, երբ հեռուստատեսությամբ զուռնայի ձայն է լսում, խաղալիքները թողնում ու վազում է լսելու»: Դերասանը իր ու կնոջ հարաբերություններում շատ կարևորում է փոխադարձ սերն ու հարգանքը: «Կարևորն այն է, որ մենք առանց իրար չենք կարող ապրել ու չենք էլ ուզում պատկերացնել նման բան: Մենք չենք զգում, թե ինչպես է ժամանակն անցնում, ասեմ ավելին, մեր տանն ընդհանրապես ժամացույց չկա: Ինձ շատերն ասում են՝ ո՞նց, գոնե հյուրասենյակում ժամացույց չլինի՞: Ասում եմ՝ «Մենք մարդ ու կնիկ չենք զգում ժամանակը ոնց ա անցնում»»,- պատմում էր Գնելը:

Որպես հայր Գնելը կարևորում է երեխաների ինքնուրույնությունը. «Անգամ երբ տղաս փորձում է բազմոցին բարձրանալ, ես նրան չեմ օգնում, հետևից ձեռքս պահում եմ, որ չընկնի, բայց չեմ օգնում, թո՛ղ սովորի ինքնուրույն հաղթահարել դժվարությունները: Ես երբեք չեմ հասկացել այն ծնողներին, ովքեր ամեն ինչ անում են իրենց երեխաների փոխարեն»:

ArmStar.am-ի այն հարցին, թե ինչպես իրեն կբնութագրի Գնելը մի քանի բառով, դերասանը պատասխանեց. «Ես էմոցիոնալ եմ, պահպանողական, ազնիվ, հայրենասեր»: Մենք էլ մեր կողմից հաստատում ենք նշվածը՝ հավելելով, որ հազվադեպ են պատահում Գնել Սարգսյանի նման անկեղծ, հաճելի, զարգացած մարդիկ, ովքեր հպարտ են իրենց ազգությամբ, իրենց գործած ու չգործած սխալներով:

Ինչ վերաբերվում է մերօրյա սերիալների որակին, ապա ըստ Գնելի, այսօր սերիալները չեն կատարում իրենց վերադաստիարակչական գործառույթը: «Ինձ հաճախ բաժին են ընկնում բացասական կերպարներ, որոնք ես սիրով եմ մարմնավորում ու խաղում եմ այնպես, որ յուրաքանչյուրը հասկանա, որ դա իրականում իմ սրտով չէ: Ես մեծ սիրով կխաղայի թուրքի դեր ու այնպես կխաղայի, որ այսօր էլ ոչ ոք չէր լսի այդ թուրքական երգերը, յուրաքանչյուրի մեջ ատելություն կառաջացնեի նրանց նկատմամբ»,-ցասումով լցված խոսում էր դերասանը:

Գնել Սարգսյան դերասանն արդեն սիրված ու համակրելի է դարձել: Այդ մասին վկայում են հեռուստադիտողների արձագանքները: «Երբ նկարահանվում էր առաջին հայկական սերիալը՝ «Դժբախտ երջանկությունը», ես առաջարկ ստացա մարմնավորելու Մանչի դերը: Թեև այն ստվերային կերպար էր, բայց շատ սիրեց հեռուստադիտողը»: Հետո Գնելը նկարահանվել է «Վերջին ցանկություն», «Ուր է իմ տղամարդը», «Տիեզերքի գաղտնիքներ», «Անծանոթը» հեռուստասերիալներում: ArmStar.am-ին հետաքրքրեց, թե «Անծանոթը» սերիալում ինչո՞ւ այդքան անսպասելի մահացավ Գնելի մարմնավորած հերոսը՝ Վահանը: «Ես ընդհարում եմ ունեցել «Շանթ» հեռուստաընկերության աշխատակազմի անդամների հետ և, հավանաբար, նրանց հետ էլ երբեք չաշխատեմ, քանի դեռ այդ ընկերության ղեկավարությունում կան մարդիկ, ում հետ աշխատելը տհաճ է ինձ թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ մարդկային առումով: Եվ հենց այդ ընդհարումն էր պատճառը, որ մեր համագործակցությունը դադարեցվեց և այդքան հանկարծակի մահացավ Վահանը: Այդ հերոսը մահացավ, որովհետև ես չեմ գնացել նկարահանման, ինձ էլ չեն կանչել ու հիմա «Շանթի» հետ դատական գործընթաց ենք ծավալել իրար դեմ»:

Զրուցեց՝ Աշխեն Մնացականյանը /ArmStar.am/

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է Ալսուն կիսվել է ամառային հանգստի լուսանկարներով (ֆոտոշարք) «Ռեալը» հայտարարել է Յան Դիոմանդեի տրանսֆերի մասին․ պաշտոնական Յան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին» Ծայրահեղ շոգը 2026 թվականին Եվրոպայում ավելի քան 25 հազար մարդու կյանք է խլել. Bloomberg Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին՝ Իրանին աջակցելու համար Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ Հնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի Անահիտ Կիրակոսյանի ու նախկին ամուսինու թանկարժեք նվերը՝ դստեր հարսանիքին (տեսանյութ) Կապահովվեն 61 մանկապարտեզի հիմնանորոգման, վերանորոգման շինարարական աշխատանքները Դամասկոսի արվարձանում միկրոավտոբուսում պայթյուն է որոտացել․ երկու մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ն դիվանագիտական ներկայացում է խաղում. Թեհրանը քննադատել է Վաշինգտոնին Փորձել են գումար շորթել Telegram-ի միջոցով Ուռուցքաբանը զգուշացրել է վեյփ օգտագործող կանանց՝ քաղցկեղի ռիսկի մասինՈ՞ր հիվանդության դեմ պայքարում է օգտակար սուրճի մրուրը Զելենսկին հույս ունի, որ Ուկրաինան մինչև 2027 թվականը կմշակի սեփական բալիստիկ հրթիռային համակարգՕդանավում գտնվող 13 ուղևոր է տուժել. Հնդկաստան Հարավային Կորեան խնդրել է Մեծ Բրիտանիային չխոչընդոտել ռուսական գազի ներմուծմանը Եվրոպական հանձնաժողովը զգուշացրել է օգոստոսի 12-ին տեղի ունենալիք արևի խավարման էլեկտրաէներգիայի արտադրության վրա ազդեցության մասինԼայպցիգի օդանավակայանում ինքնաթիռում հայտնաբերվել է զինամթերքով լիքը ինքնաթիռԹրամփը պաշտպանել է ԱՄՆ պաշտպանության նախարարին․ «Չափազանց գոհ եմ նրա աշխատանքից» Մինչև հինգ հազար միգրանտ մնում է ՍեուտայումԳարեգին Բ Վեփահառին դատարան կանչելն անընդունելի է եւ դատապարտելի. Արամ Ա Գարգառ բնակավայրում «KamAZ» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բшխվել մոտակա տան պատին․ կա վիրшվոր Խոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրումԿոբախիձե. Վրաստանի դռները բաց են բոլոր զբոսաշրջիկների համար, այդ թվում՝ Ռուսաստանից ժամանածներիԼայպցիգում տեղի ունեցած միջադեպի հետաքննություն․ անօդաչուի մոտ հայտնաբերված պայթուցիկը եղել է ռազմական մակարդակի Սկանդալ ՖԻՖԱ-ում․ ՈՒԵՖԱ-ն մերժել է Ինֆանտինոյի ներողությունը և պահպանում է բոյկոտը Զոհասեղանին երևանցու կյանքն է․ Վարդանյանը՝ Երևանի օդի որակի մասին (տեսանյութ) Կիևում քննարկվել են Ադրբեջանի և Ուկրաինայի հարաբերությունները Ընդլայնվել է տրանսպորտային ծախսի փոխհատուցման ծրագրի շահառուների շրջանակը Այս ձևով ինձ փորձում են լռեցնել, քանի որ ԱԺ-ում դա նրանց չի հաջողվում․ Էդգար Ղազարյան Ծաղկեփնջեր, մեքենայում արված ջերմ լուսանկարներ. Էլիզ Մելիքյանն արձագանքել է կողակից ունենալու մասին հարցին Թրամփը փակ հանդիպում է անցկացրել ԱՄՆ հետախուզական համայնքի ղեկավարների հետԻտալիայի 27 քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել Կոչ ենք անում իշխանություններին առաջնորդվել բացառապես օրինականության սկզբունքներով. բարձրաստիճան հոգեւորականների հայտարարությունը Ձեր առաջնորդությամբ ՀՀ Կառավարությունը կշարունակի կառուցողական դեր խաղալ տարածաշրջանային խաղաղության գործում. Գուտերեշը՝ Փաշինյանին ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Լեհաստանի և Ուկրաինայի տարաձայնությունների ազդեցությունը Կիևին աջակցության վրաՔոչարյանի, Սարգսյանի, Տեր-Պետրոսյանի «ինադու». էս իշխանությունը հանուն երկրի ոչինչ չի անում (տեսանյութ)Հայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել է Քիմիկոսը զգուշացրել է խոհանոցում թույլ տրվող վտանգավոր սխալի մասինԵթե նման գործելակերպը շարունակվի ՌԴ-ն իր զբոսաշրջիկներին խորհուրդ կտա չայցելել Հայաստան. Մատվիենկո Նոր մեղադրանք՝ Գագիկ Ծառուկյանին. Թրամփը ընտրել է իր իրավահաջորդին (տեսանյութ) Ռուսաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. Օվերչուկ Օլեգ Գազմանովը քննադատել է արհեստական բանականությամբ ստեղծված երգերըԱԺ պատգամավորի հոր հոգեհանգստին մասնակցելու ժամանակ Գորիսի էկոպարեկային ծառայության պետը հանկարծամահ է եղել «Էմ Ջի»-ում հայտնաբերվել է 38 վարչական իրավախախտում (տեսանյութ) Պուտինը թույլ է տվել «Շերեմետևո» օդանավակայանի պետական բաժնեմասի մասնավորեցումըԳումարը կհոսի այս կենդանակերպի նշանների ձեռքը. ո՞վ կհարստանա Լեհաստանում կբացեն Եվրոպայում Աստվածամոր ամենաբարձր արձանը
Ամենադիտված