Կովալենկո Շահգալդյանը գյուղապետի թեկնածուի փնտրտուքների մեջ է
Հայկական Մամուլ
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի ընտրությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան հուլիսին: Գյուղապետի աթոռը թափուր է ապրիլի 2-ից, երբ սպանվեց գյուղապետ Հրաչ Մուրադյանը: Այս գյուղը մարզի ամենամեծ համայնքն է եւ հատկապես վերջին ընտրությանը ՀՀԿ-ն ամեն գնով ուզում էր յուրային անցկացնել, սակայն հաղթեց դաշնակցական ստաժավոր գյուղապետ Մուրադյանը: ՀՀԿ-ն, փաստորեն, նոր հնարավորություն է ստացել յուրայինին անցկացնելու, եւ այս ուղղությամբ, ըստ պռոշյանցիների, գործընթացը սկսվել է: Ըստ մեզ հասած տեղեկությունների, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ով մշտապես լարված հարաբերությունների մեջ է եղել Մուրադյանի հետ, թեկնածուի փնտրտուքների մեջ է:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի մայիսի 30-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը