Ծեծկռտուք՝ երթուղայինի վարորդի և ուղևորի միջև
Հասարակություն
Մայիսի 28-ին Գայի պողոտայում՝ «Էլլա» գիշերային ակումբի մոտ, մի խումբ տղամարդկանց միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել:
Ոստիկանությունը միջամտել է եւ պարզել, որ նրանցից մեկը 32 համարի երթուղային միկրոավտոբուսի վարորդն է, որը վիճաբանության է բռնվել ուղեւորի հետ: Ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ ուղեւորն ուժեղ է փակել միկրոավտոբուսի դուռը, ինչը զայրացրել է վարորդին եւ վերջինս դիտողություն արել նրան:
Ուղեւորն էլ նրան դուրս է հրավիրել ու ծեծի ենթարկել:
HayNews.am–ն է գրում այս մասին ու նշում, թե ոստիկանությունից հայտնել են, որ կողմերը բերման են ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան