Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Պատգամավորներն էլի արհամարհում են խորհրդարանը

Վերլուծական

2012թ. բյուջեի կատարողականի հաշվետվությունն այսօր խորհրդարանում անցավ գրեթե առանց պատգամավորների: Վարչապետի ու ԱԺ նախագահի հեռանալուց հետո հատուկենտ պատգամավորներ իրենց պարտքը համարեցին իրենց դասել ղեկավարների շարքը և դուրս շտապել: Առաջատարների թվում Սամվել Նիկոյանն էր, ով այն օրից սկսած, ինչ բարձրացվեց ԱԺ նախագահի մակարդակի, իսկ հետո իջեցվեց, բայց ում դիմանկարը տեղ գտավ խորհրդարանի խոսնակների լուսանկարների շարքում, այլևս ինքն իր համար ամրագրեց, թե ինքն ու շարքային պատգամավորը միանգամայն տարբեր հասկացություններ են և իր նման «ասպետը» խորհրդարանի նիստերի դահլիճում կարող է տեղ զբաղեցնել միմիայն որպես խորհրդարանի խոսնակ, բայց քանի որ կյանքն այլ կերպ էր դասավորվել, ուրեմն ավելի լավ է հասանելիք կոճակը սեղմել ու հեռանալ:

Բնական էր, որ նման՝ իրեն «ա լյա Շմայս, Նավո» դասող պատգամավորը դեռ մի բան էլ էկզոտիկա կհամարվեր բյուջեի կատարողականի կարգի անհետաքրքիր քննարկման ժամանակ: Նիկոյանի օրինակին հետևեցին էլի մեկ-երկու նույնաբովանդակ պատգամավոր, բայց քանի որ առանց այն էլ պատագմավորների առատության պայմաններում չէր, որ վարչապետը զեկուցել էր, թե իր կառավարության գլխավոր փաստաթուղթն ինչպես է կատարվել, դրանից հետո քննարկմանը պատգամավոր առանձնապես չմնաց՝ ճիշտ այնքան, որ առանց սխալվելու սկսես հաշվել մատերի վրա:

Արտաշես Գեղամյան, Խոսրով Հարությունյան, Սուքիաս Ավետիսյան, Էդմոն Մարուքյան, Մանվել Բադեյան, Հակոբ Հակոբյան (Թունելի Հակոբ), Նիկոլ Փաշինյան, Թևան Պողոսյան. սա քննարկմանը ներկա պատգամավորների լրիվ ցանկն է, որոնք, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանակ առ ժամանակ տևական ժամանակահատվածով լքում էին սենյակը, պատճառ էին դառնում, որ կես կամ մեկ ժամի չափ զեկուցողները զեկուցեն իրենք իրենց, նիստը վարող Գագիկ Մինասյանի, մեկ էլ ամենաշատը երկու-երեք պատգամավորի համար:

Սարդարապատում ռազմական շքերթը պատվո ամբիոնից ընդունող Գագիկ Ծառուկյանի կուսակցականներից ընդհանրապես մարդ չկար: Ի տարբերություն անհետացած ԲՀԿ-ի՝ ՀՅԴ-ն գոնե 10 րոպեով հասցրեց դեսանտ իջեցնել՝ ի դեմս Արծվիկ Մինասյանի, որ անգամ այդ 10 րոպեում պահը չկորցրեց ցուցադրել իր տնտեսագիտական գիտելիքները և հեռանալ: Ի դեպ, գիտելիքների պահով…

ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ինչ-որ հարցի էր պատասխանում, երբ, ըստ երևույթին, նրան հարցրել էին, թե ինչ ասել է «բացասական դեֆլյատոր»: Դժվար է ասել՝ գլխավոր գանձապետը չկարողացավ և հապաղե՞ց, ամեն դեպքում, արագ կողմնորոշվելով ասպարեզ դուրս եկավ քննարկմանը ներկա ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և առանց միկրոֆոնի սկսեց տեղից բացատրել, թե ինչ ասել է հիշյալ տնտեսագիտական տերմինը: Երբ դեռ նոր-նոր իր պաշտոնին հարմարվող և գործի նրբությունները յուրացնող նախարարն ավարտեց, նիստը վարողը ձայնը տվեց Արտաշես Գեղամյանին, ով էլ միանգամից վրա բերեց. «Պարո՛ն Սարգսյան, իհարկե, դեֆյլատորի բացատրությունը փոքր-ինչ այլ էր, բայց ես հարցս ուղղում եմ պարոն Ջանջուղազյանին»: Շատերը ժպտացին, այդ թվում և Դավիթ Սարգսյանը, իսկ ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը ժպտալով վրա բերեց. «Էդ Դավիթի հետ ուզում ես ոտք մեկնե՞լ…»:

Հետո արդեն, երբ Արտաշես Մամիկոնիչը ևս հարկ համարեց իր գործն ավարտված համարել և լքել քննարկումը, փորձեցի հասկանալ, թե ինչը այն չէր, ինչին պատգամավորը վրա բերեց, թե՝ «պրոֆեսիոնալ մակրոէկոնոմիկայի հարց ա»: Չցանկանալով խճճվել պրոֆեսիոնալ մակրոէկոնոմիկայի խուճուճ ոլորաններում և այդ սրբազան գործը թողնելով խուճուճների գիտակներին՝ շարունակեցի հետևել քննարկմանը՝ փորձելով մակրոտնտեսագիտական պրոֆեսիոնալների թվերի միջից հասարակ մահկանացուի ուղեղովս հասկանալ ինչն ինչոց է: Հենց այդ ժամանակ էլ մեյդանը տրվեց մեր կառավարության, ըստ ամենայնի, ամենա-ամենա պրոֆեսիոնալ մակրոէկոնոմիստին: Ի դեպ, վերջինս աշխատեց ուշանալ այնքան, որ Գագիկ Մինասյանը մի պահ լրիվ հարսանիքի թամադայի դեր էր ստանձնել.

- Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ շուտով պարոն Մնացականյանը կմտնի դահլիճ:

Բոլորի հայացքներն ուղղվեցին դեպի դուռը, որտեղից ուր որ է, պիտի մտներ «քավորը», այն էլ՝ անցավ մեկ րոպե, երկու, երեք… «քավորը» չկար ու չկար: «Լոժնի տրեվոգաները» շարունակվեցին ևս մեկ-երկու անգամ, արտահերթ հերթի մեջ մտավ հաջորդ զեկուցողը, որի զեկույցի ավարտից հետո դարձյալ լսվեց նիստը վարողի ձայնը.

- Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ կառավարության նիստն արդեն ավարտվել է և շուտով պարոն Մնացականյանը կգա:

- Ահա՛, պարոն Մնացականյանը եկավ: Պարո՛ն Մնացականյան, Ձեզ կխնդրեմ հնարավորինս հասկանալի լեզվով ներկայացնել, ինչ ներկայացնելու եք,- ազդարարեց պարոն Մնացականյանի բեմելը Գագիկ Մինասյանը, որին անմիջապես հաջորդեց այդքան երկար սպասված պարոն Մնացականյանի պատասխանը.

- Ես Ձեզ չեմ խոստանում, թե այն, ինչ ներկայացնելու եմ, հնարավոր է հասկանալի լեզվով ներկայացնել:

Եվ սկսեց: Թե ինչեր էր խոսում Ազգային վիճակագրական ծառայության պետը, կարող են հասկանալ միայն նրա հետ աշխատողները, որոնց նյարդերի, կամքի, համբերության հաշվով պարոն Մնացականյանին մի անգամ լսելուց հետո կարելի է լեգենդներ ու անեկդոտներ հյուսել: Նախնական էմոցիոնալ, նյութի հետ կապ չունեցող, վիճակագրության՝ որպես բարձր մատերիայի մասին սենտիմենտալ ներածականից հետո ԱՎԾ պետն անցավ «а теперь доклад»-ին: Իսկ դրան արդեն հաջորդեց հարցերին պատասխանելը: Հերիք էր մի պատգամավոր մի բան հարցներ, վե՛րջ, ընկնում էր մակրոէկոնոմիկայի «փոսը»:

Մեկ-երկու մեջբերում բնածին դիկտորի հատկություններով օժված, բայց բախտի քմահաճույքով վիճակագրության նման տառապալի գործով զբաղվող անկրկնելի պարոն Ստեփան Մնացականյանի մտքի գոհարներից:

«Փոստային կապի մասին: Փոստը կապ չի արդեն, դա տրասնպորտ է: Հիմա եթե եվրոպական պատկերացմամբ դա տրանսպորտ է, փոխվում է, դա չի նշանակում, որ կապ՝ որպես այդպես, այդ օրենքը պետք է անմիջապես փոխվի, այսինքն՝ փոփոխություններն այնքան արագ են տեղի ունենում, այդ թվում նաև ՀՆԱ-ի կառուցվածքում, որ նախկին պատկերացումները կիրառելի չեն: Հենց այնտեղ OSED-ի գլխավոր վիճակագիրը մեղադրանք ներկայացրեց Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային Եվրոպայի տարածաշրջանի վիճակագրական ծառայության սպառողներին: Նա նշեց, որ նախկին խորհրդային պատկերացումներով կորելյացիաները՝ նրանք ուզում են անընդհատ դա տեսնել, նրանք չեն ուզում փոփոխությունները ընկալել: Մարդիկ կան, զարմանում են, ասում են ինչպե՞ս կարող է միջանկյալ սպառման դեֆլյատորը ավելի բարձր լինել որոշ դեպքերում վերջնական թողարկման համախառն թողարկման դեֆլյատորից: Բայց տնտեսական համակարգման տարբեր ճյուղեր կան...»:

Եվ այսպես, էլի մի քանի րոպե, մինչև ուղեղն այլևս չի դիմանում: Մեկ էլ լսում ես՝

- Ճանճը բռնեցի, դրեցի սեղանին, թռավ, ճանճը բռնեցի, թևերը պոկեցի, դրեցի սեղանին՝ չթռավ, ուրեմն ճանճի թևերը սեղանի վրա են…

Ստեփան Մնացականյանն ապացուցում է վիճակագրության ճշմարտացիությունը՝ ի հեճուկս որոշ մարդկանց կողմից դրա աղավաղման:

Եվ այս ամենը բյուջեի կատարողականի քննարկումներում… Ասել, թե անհետաքրքիր էր ու պատգամավորները գիտեն, թե ինչի չեն գալիս գործի, այդքան էլ ճիշտ չի լինի…

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված